482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ՀՀ նախագահի «ֆուտբոլային դիվանագիտությունը»
17:17
29 Սեպտեմբերի 2008

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-Մունը բարձր է գնահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը», «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ նախագահի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ վերջինս բարձր է  գնահատել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Հայաստան՝ պատրաստակամություն հայտնելով օգնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք տարածաշրջանային հարցեր, այդ թվում ԼՂՀ հակամարտության կարգավորման և հայ-թուրքական երկխոսության խաղաղ գործընթացը։

Հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Դմիտրիս Քրիստոֆիասի հետ։

Երկու նախագահն էլ նշել են Հայաստանի և Կիպրոսի միջև միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը։ Զրուցակիցները նշել են, որ ժողովուրդներից երկուսն էլ միմյանց հանդեպ պատմականորեն ձևավորված փոխադարձ հարգանք են տածում։

Դմիտրիս Քրիստոֆիասը բարձր է գնահատել Կիպրոսում հայկական համայնքի դերը երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում։  

Սերժ Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին հայկական համայնքի հանդեպ պետական մշտական հոգատարության համար։

Քրիստոֆիասի խնդրանքով ՀՀ նախագահն իր մոտեցումներն է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի առնչությամբ։ Իր հերթին Կիպրոսի նախագահն իր հայ գործընկերոջը տեղեկացրել է կիպրոսյան հարցի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ փուլի մանրամասների մասին։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: