482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ի «Համատեղ աղեղ/համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունները մեկնարկել են Հայաստանում
16:50
29 Սեպտեմբերի 2008

Երկուշաբթի Երևանում կայացավ «Համատեղ աղեղ/համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունների հանդիսավոր բացումը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի և համագործակցության Ստամբուլյան նախաձեռնության շրջանակներում։

«Զորավարժությունների նպատակը Հյուսիս-Ատլանտյան դաշինքի մասնակից-երկրների, ինչպես նաև դաշնակից երկրների միջև համագործակցությունը կատարելագործելն է, ինչպես նաև ՄԱԿ-ի մանդատի շրջանակներում ճգնաժամերի ժամանակ արձագանքելը»,- զորավարժությունների բացման ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի Հայդելբերգի ցամաքային բաղադրիչի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Գարդները։    

Նրա խոսքերով, զորավարժությունները հարաբերություններ հաստատելու, փորձի փոխանակման, ինչպես նաև մասնակից երկրների զինված ուժերի վարպետությունը կատարելագործելու հնարավորություն են տալիս։ 

Գեներալ-լեյտենանտը կարծում է, որ հայկական կողմի տրամադրած տարածքը, թիկունքային ապահովումն ու անձնակազմը թույլ կտան զորավարժություններն անցկացնել արժանի մակարդակով։ «Նման զորավարժություններ պատրաստելը բավականին բարդ է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հայկական կողմին գերազանց պատրաստվածության համար»,- ասաց Գարդները։

Իր հերթին, ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը նշեց, որ զորավարժություններին չեն մասնակցի նախօրոք դիմումներ ներկայացրած Ռուսաստանն ու Վրաստանը։

«Վրաստանը պետք է մեկ վաշտ ներկայացներ, սակայն այն չժամանեց։ Հասկանալի պատճառներով չեն ժամանել նաև Ռուսաստանի ներկայացուցիչները»,- ասաց Փայտյանն՝ ավելացնելով, որ Թուրքիային և Ադրբեջանին ևս հրավերներ էր ուղարկված։ 

ՆԱՏՕ-ի «Համատեղ աղեղ/համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունները, որոնք կանցկացվեն Հայաստանում մինչև հոկտեմբերի 20-ը, բաղկացած են երկու մասից. բազմազգ բրիգադի շտաբը ղեկավարող հրամանատարական կետի և բազմազգ գումարտակի դաշտային զորավարժություններից:

Զորավարժություններին մասնակցելու համար Հայաստանում են գտնվում 16 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամներ, ԱՄՆ, Հունգարիա, Կանադա, Լիտվա, Լեհաստան, Հունաստան, ինչպես նաև գործընկեր-երկրներ. Մակեդոնիա, Չեխիա, Ավստրիա, Ալբանիա, ԱԷՄ, Շվեյցարիա, Մոլդովա, Ուկրաինա, Ղազախստան, Բոսնիա և Հերցեգովինա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։