484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանում սկսվել է խոսնակի ընտրության քվեարկությունը
16:09
29 Սեպտեմբերի 2008

ՀՀ Ազգային ժողովում երկուշաբթի անցկացվում է խոսնակի ընտրության քվեարկություն, քվեաթերթում երկու թեկնածու է, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության խորհրդարանական թղթակիցը։

Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրված է երկու թեկնածու՝ Հովիկ Աբրահամյան (Հանրապետական կուսակցություն) և Լարիսա Ալավերդյան («Ժառանգություն»)։

Խորհրդարանի նախագահի պաշտոնը թափուր է սեպտեմբերի 26-ից՝ այն բանից հետո, երբ Ազգային Ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը հրաժարականի մասին երկրորդ դիմումը ներկայացրեց, ինչից հետո նրա հրաժարականն ընդունվեց։

Սեպտեմբերի 6-ին, ՀՀԿ գործադիր մարմինը որոշում էր ընդունել Թորոսյանի՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում մնալը ոչ նպատակահարմար համարելու մասին՝ հավանություն տալով Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը։

Սեպտեմբերի 16-ին Թորոսյանն առաջին անգամ հայտարարեց իր հրաժարականի և ՀՀԿ շարքերից դուրս գալու մասին։ Նա այդ քայլը բացատրեց ներքաղաքական տարաձայնություններով, մասնավորապես, խորհրդարանի և կուսակցության աշխատանքի կազմակերպման հարցում և մի շարք այլ ներկուսակցական հարցերում։ Նույն օրը երեկոյան ՀՀԿ Խորհուրդը հաստատեց խոսնակի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։
15:12
24 Նոյեմբերի 2017
Ղեկավարելու է արդյո՞ք Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, թե տեսնում է, արդյո՞ք, ինքն իրեն ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թվականից հետո, թե` ոչ։