483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի խոսնակի իշխանամետ թեկնածուն խոստանում է բարձրացնել օրենսդիր մարմնի դերը
16:00
29 Սեպտեմբերի 2008

Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնի Հանրապետական կուսակցության թեկնածու Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց, որ ԱԺ հեղինակության բարձրացման հարցն իր համար պատվի խնդիր է լինելու։   

ԱԺ խոսնակի պաշտոնը թափուր է համարվում սեպտեմբերի 26-ից, այն բանից հետո, երբ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը հրաժարականի մասին երկրորդ դիմումը ներկայացրեց, ինչից հետո նրա հրաժարականն ընդունվեց։ 

Երկուշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պատրաստվում է «այնպես անել, որ տարաձայնությունները չանդրադառնան օրենսդիր մարմնի գործունեության վրա»։

Նա նաև խոստացավ խորհրդարանը հասարակության համար բաց տրիբունա դարձնել, բարձրացնել խորհրդարանի քաղաքական դերն ու հեղինակությունը։ «Խորհրդարանական գործունեության մեջ չարժե խուսափել խնդիրների բաց քննարկումից։ Խորհրդարանի խնդիրը կարծիքների և դիրքորոշումների բախման, համաձայնության ու համագործակցության ամբիոն լինելն է»,- ասաց նա։   

Աբրահամյանն ավելացրեց, որ իր առաջադրանքը հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի ու գործընկերության մթնոլորտ ապահովելը կլինի հանուն ԱԺ արդյունավետ գործունեության։ «Խորհրդարանի ղեկավարն առաջին հերթին գործընկեր է, ոչ թե ղեկավար»,- ասաց թեկնածուն՝ ընդգծելով կառավարության ու խորհրդարանի միջև գործընկերական հարաբերությունները։

«Խորհրդարանը չպետք է անմասն մնա երկրի նախագահի կողմից իրականացվող նախաձեռնողական արտաքին քաղաքականությանը»,- հավելեց նա՝ նշելով բոլոր խորհրդարանական կապերի կարևոր դերը։ Աբրահամյանն ավելացրեց, որ իր կարծիքով, ներկայումս Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը խելամիտ չէ։   

Սեպտեմբերի 6-ին, ՀՀԿ գործադիր մարմինը որոշում էր ընդունել Թորոսյանի՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում մնալը ոչ նպատակահարմար համարելու մասին՝ հավանություն տալով Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը։

Սեպտեմբերի 16-ին Թորոսյանն առաջին անգամ հայտարարեց իր հրաժարականի և ՀՀԿ շարքերից դուրս գալու մասին։ Նա այդ քայլը բացատրեց ներքաղաքական տարաձայնություններով, մասնավորապես, խորհրդարանի և կուսակցության աշխատանքի կազմակերպման հարցում և մի շարք այլ ներկուսակցական հարցերում։ Նույն օրը երեկոյան ՀՀԿ Խորհուրդը հաստատեց խոսնակի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։