480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը մոտ ապագայում չի փոխվի. անկախ վերլուծաբան
14:57
29 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը մոտ ապագայում չի փոխվի, գտնում է անկախ վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը։

«Ես կարծում եմ, որ մոտակա հեռանկարում նման բան տեղի չի ունենա, քանի որ Վրաստանի դեպքերից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիմակայությունը ամենևին չի նշանակում, որ այդ դժվարությունները կտարածվեն այդ երկրների միջև հարաբերությունների և համագործակցության ողջ շրջանակի վրա»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Գիրագոսյանը։

Նա նշեց, որ Մոսկվան և Վաշինգտոնն արդեն ոչ միայն հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում մնալու իրենց մտադրության, այլև այդ կառույցի ձևաչափում աշխատանքների ակտիվացման մասին։

Վերլուծաբանը բացատրեց դա նրանով, որ Վրաստանի դասը ցույց տվեց Ադրբեջանին, թե որքան վտանգավոր կարող է լինել ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով։ «Մոսկվան ուզում է պահպանել ստատուս-քվոն, իսկ Վաշինգտոնը հակված չէ նոր պատերազմ սկսելուն»,- պարզաբանեց նա։

Սակայն, Գիրագոսյանի համոզմամբ, եթե կողմերն ու միջնորդները այս հարցում ուզում են իսկապես առաջընթաց գրանցել, ապա անհրաժեշտ է անպայման ներգրավել բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղը։

«Նման նածաձեռնությամբ պետք է հանդես գա Հայաստանը, սակայն վերջնական որոշումն ընդունելու է ԵԱՀԿ ՄԽ-ն»,- ասաց նա։

Իր հերթին կոնֆլիկտոլոգ Արտակ Հայունցն ասաց, որ չի տեսնում բանակցային գործընթացում մոտ ժամանակներս Լեռնային Ղարաբաղի ներգրավման հեռանկարներ։

«Թուրքիայի՝ տարածաշրջանում և Հայաստանի հետ հարաբերությունների ակտիվացման ֆոնի ներքո, ես չեմ տեսնում հիմքեր՝ հայկական իշխանությունների կողմից այդ հարցն այս կամ այլ կերպ բարձրացնելու համար»,- ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: