481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սբազան Մյուռոնի օրհնության արարողությունը
11:11
29 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովստի-Արմենիա/. Կիրակի, սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը։

Խորհրդավոր արարողությունը սկսվեց Հայրապետական թափորով, որը շարժվեց դեպի Սուրբ Տրդատի խորան, որտեղ տեղադրված էր Սուրբ Մյուռոնի կաթսան։

Աղոթքից և շարականներից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ձիթայուղով ու բալասանով լի կաթսայի մեջ ավելացրեց շուրջ 40 տեսակի բուրավետ խնկերից, ծաղիկներից, քաղցր, անուշաբույր բույսերից, արմատներից  և ծաղկանյութերից, ինչպես նաև տարբեր յուղերից և տերևներից միաշաղախված հեղուկը, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կողմից փոխանցված Մյուռոնը՝ որպես Հայ Եկեղեցու եղբայրական սիրո և միասնության խորհրդանիշ։ Երբ Նորին Սրբություն Գարեգին Բ-ն կաթսայի մեջ ավելացրաց հին  Մյուռոնը, երկինք բարձրացան աղավնիներ։

Հայ Առաքելական եկեղեցում Սուրբ Մյուռոնօրհնությունը սկսվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչից, ով ըստ ավանդության, կատարել է մյուռոնի առաջին օրհնությունը։  

Հետևաբար, ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսներն օրհնում են Սուրբ Մյուռոնը, Լուսավորչից պահպանված հին մյուռոն էին խառնում նորի մեջ, որպեսզի հին մյուռոնի մեջ պահպանվող Սուրբ շնորհը փոխանցվեր Նոր Մյուռոնին։

Այնուհետև հատուկ ծիսակարգով Վեհափառ Հայրապետը Սրբալույս մյուռոնը խառնում է Հայ առաքելական եկեղեցու երեք նվիրական սրբություններով՝ Կենաց Փայտով, Աստվածամուխ Սուրբ Գեղարդով և Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջով։

Մյուռոնօրհնության արարողությունից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը, դիմելով ներկաներին, ասաց, որ  Աստծո բարերար կամքով է, որ Վարագա Սուրբ Խաչի տոնական օրը հավատացյալ ժողովուրդը խնդագին հոգիներով սրբալույս մյուռոնի օրհնության համար համախմբվել է Միածնաէջ սրբավայրում, որը երկնային լույսերով անվախճան ժամանակների համար ճարտարագծվել է որպես հայ ժողովրդի հավատքի վկայարան և ուխտի խորան:

«Շնորհակիր և շնորհաբաշխ մյուռոնով մկրտության ավազանից ծնվում ենք որպես Աստծո սեփական ժողովուրդ, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի: Սուրբ մյուռոնի դրոշմով ճանաչում, ապրում, զգում և պահպանում ենք մեր հայ և քրիստոնյա ինքնությունը, մեր ազգային ամբողջականությունը: Մյուռոնադրոշմ հաղթել ենք վասն հավատի և վասն հայրենյաց կենաց և մահու մեր բոլոր պատերազմները, մեր գոյության և լինելիության բոլոր մարտերը: Մյուռոնի զորությամբ ու լույսով միավորել և միավորում ենք մեր անցյալը, ներկան և մեր զավակների ապագան»,- ասաց Վեհափառ Հայրապետը:

Նրա խոսքեորվ, մյուռոնօրհնությունը կոչ է և հրավեր ազգիս` մնալու սրբության շնորհի մեջ, մերժելու չարը ու չարի գործերը և մեր կյանքում անստվեր պահպանելու Տիրոջ Ավետարանի լույսը:

«Մյուռոնօրհնությունը պատգամ է ապրելու Քրիստոսով, ընթանալու Քրիստոսի հետ»,- ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Նրա խոսքերով, Տիրոջ հետ, Տերունապարգև սիրով միայն պիտի գերակայեն մեր կյանքում բարությունն ու արդարությունը, «մեր սրտերի մեջ անսասան ու անբիծ պիտի մնա մեր հայրերի սուրբ հավատքը և մեր ուղին լինի բազմարդյուն ու բարեհույս»:

Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդն ասաց, որ ինքը քաջալեր ու լավատես է, լի` ապագայի հույսերով, քանզի Հայաստան և Արցախում, վերազարթոնք ապրող մեր Եկեղեցու մեջ, մեր անկախ պետական կյանքում, բայց մանավանդ մեր ժողովրդի առողջ ներաշխարհում զգում և տեսնում է արթնացող և հասունացող կամքն ու պահանջը՝ մաքրվելու, սրբվելու, արդար հասարակություն և պետություն կառուցելու: Տեսնում է կամքն ու պահանջը ամոքելու ազգային վերքերը, հաղթահարելու եկեղեցական մեր կյանքի դժվարությունները, ժամանակի բերած բաժանումներն ու տարակարծությունները։

«Մեկ ազգ, մեկ հավատք, մեկ Եկեղեցի` միասնական Հայրենիքով և միակամ ու միախորհուրդ ընթանանք դեպի նոր ձեռքբերումներ, մեր արդար իղձերի ու արժանի նպատակների իրագործման Աստծո կողմից նախախնամված բարի հանգրվաններ: Միավորենք ու զորացնենք մեր ջանքերը, որ հայրենի մեր երկիրը ծաղկունք ապրի աստվածաշնորհ խաղաղության ու ազատության մեջ և հզորանա տիրավանդ ճշմարիտ սիրով, իր զավակների նվիրումով, տաղանդով ու արարումով»,- ասասց Գարեգին Երկրորդը:

Հավաքվածներին օրհնեց նաև Կոստանդնուպոլսի Բարդուղիմեոս Ա Տիեզերական պատրիարքը։

Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, կառավարության անդամներ, քույր-եկեղեցիների ներկայացուցիչներ, դիվանագետներ։

Քրիստոնյա այլ եկեղեցիների համեմատ Հայ եկեղեցում առավել ընդարձակ է մյուռոնի գործածությունը։Մյուռոնով է կատարվում դրոշմի խորհուրդը։ Մյուռոնով են օծվում Հայ եկեղեցու քահանաներն ու եպիսկոպոսները։ Մյուռոնով օծվում են բոլոր եկեղեցիները, սրբապատկերները, ինչպես նաև Մյուռոնով կատարվում են մկրտությունները: Մյուռոնով օծման արարողություն կա նորընտիր կաթողիկոսների համար: —0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։