484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Մտավոր առաջընթացն անհնար է առանց հոգևոր զարգացման. ՀՀ վարչապետ
16:59
26 Սեպտեմբերի 2008

Ժամանակակից աշխարհում մտավոր առաջընթացն անհնար է առանց հոգևոր զարգացման, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ Եվրախորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի չորրորդ ուստարվա պաշտոնական բացման ժամանակ։

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը, որը բացվել է 2005 թվականի հունիսի 29-ին, 16 նման դպրոցներից առաջինն է, որ ստեղծվել է ԵԽ Վարշավյան գագաթաժողովից հետո:

«Ժամանակակից աշխարհի ամենակարևոր ռեսուրսի՝ ինտելեկտի կրող մտածող մարդու համար անհրաժեշտ է այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ նա կկարողանա ազատորեն ինքնարտահայտվել։ Ժամանակակից մարդը, լինելով ստեղծագործ անհատ, ապրում է հոգևոր դաշտում, և հոգևոր զարգացումը դառնում է նրա անբաժան առաքելությունը»,- ասաց Սարգսյանը։  

Այս առնչությամբ վարչապետը նշեց, որ հոգևոր մարդու զարգացումը արդարության անընդհատ որոնում է ենթադրում։

«Դա շատ կարևոր է, քանի որ հասարակությունն ու քաղաքակրթությունը միմյանցից տարբերվում են արդարության իրենց յուրօրինակ ընկալմամբ։ Հենց սա էլ քաղաքակրթությունների դասակարգման բանալին է»,- պարզաբանեց նա։

Բացի այդ, Սարգսյանի խոսքերով, հոգևոր զարգացումը արդարության կամք է պահանջում, քանի որ մարդն այդ ուղու վրա պետք է առաջնորդվի ոչ թե նյութական արժեքների ձգտումով, այլ փորձի բավարարել իր հոգևոր պահանջները։

«Կամքի դրսևորումը հիմնված է համոզմունքների վրա, քանի որ եթե մարդը վստահ չէ, որ իր այս կամ այն գործողությունը դրական արդյունք կունենա, ապա նա չի կարողանա այն կատարել։ Իսկ այդ համոզմունքները ծնվում են հոգևոր դաշտում»,- ամփոփեց նա։  

Դպրոցում դասախոսություններով հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը, ԵԽ ԽՎ պատգամավորներ, երկրի օմբուդսմենը, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:

Դասախոսություններն ու մասնակիցների մշակած  ուսումնասիրություններն  առավելապես  անդրադառնում են  պրակտիկ քաղաքականության խնդիրների՝  Հայաստանի դերին գլոբալացվող աշխարհում, երկրի դեմոկրատական զարգացումների բովանդակությանը, եվրոինտեգրման ընթացքին, սահմանադրական բարեփոխումներին և այլ կենսական թեմաների:--0--

           

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: