486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանի խոսնակի հրաժարականն ընդունված է
16:30
26 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ուրբաթ հրաժարականի երկրորդ դիմումն է ներկայացրել ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հրաժարականի մասին պաշտոնական դիմում էր ներկայացրել և հաստատել էր Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից հեռանալը։

Օրենսդիր մարմնի կանոնակարգի համաձայն, երկրորդ դիմումը ներկայացնելուց հետո խորհրդարանի ղեկավարի հրաժարականն ընդունված է համարվում։

Թորոսյանն առաջին անգամ իր հրաժարականի մասին հայտարարել էր դեռևս սեպտեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ՝ իր քայլը մեկնաբանելով ներքաղաքական տարաձայնություններով։

Նույն օրը Հանրապետական կուսակցության Խորհուրդը խոսնակի պաշտոնում հաստատեց նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանին։  

«Աժ կանոնակարգ» ՀՀ օրենքի 19-ր‎դ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կկատարի ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը:

Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նախատեսվում է սեպտեմբերի 29-ին սկսվող ԱԺ քառօրյա նիստում:

Խորհրդարանի կանոնակարգի համաձայն, Ազգային Ժողովի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես տալիս է նիստը վարողին, որը հրապարակում է այն մոտակա նիստի ժամանակ։

Եթե դիմումը ներկայացնելուց հետո մինչև հինգօրյա ժամկետը լրանալը Ազգային ժողովի նախագահը երկրորդ դիմումն է ներկայացնում, ապա նրա հրաժարականն ընդունված է համարվում։  

Այն դեպքում, եթե ԱԺ նախագահը երկրորդ դիմումը չի ներկայացնում, ապա մոտակա նիստի ժամանակ նախագահողը տեղեկացնում է այդ մասին խորհրդարանին, իսկ ԱԺ նախագահի հրաժարականի մասին դիմումն անվավեր է համարվում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: