486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Արարատբանկը գործարկել է Արարատդիլինգ առևտրատեղեկատվական բազմաֆունկցիոնալ, հեշտ կառավարվող նորագույն համակարգը
15:34
26 Սեպտեմբերի 2008

Հայկական Արարատբանկը գործարկել է արտարժույթի առքուվաճառքի Արարատդիլինգ առևտրատեղեկատվական բազմաֆունկցիոնալ, հեշտ կառավարվող նորագույն համակարգը, տեղեկացրեց Արարտբանկի վարչության փոխնախագահ, գործադիր փոխտնօրեն Արթուր Հակոբյանը։

«Արարատդիլինգի միջոցով հնարավորություն կունենան իրականացնել արտարժույթի առքուվաճառքի ցանկացած գործառնություն Արարատբանկի կողմից սահմանված գնանշումների հիման վրա՝ բանկում գործող ՀՀ դրամով և արտարժույթով հաշիվների մնացորդների սահմաններում»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի մենտրոնում մամուլի ասուլիսին ասաց Հակոբյանը։

Միաժամանակ այս համակարգը կրոս-կուրսերի միջոցով գործարքների իրականացման հնարավորություն է ընձեռում, սակայն տվյալ ծառայությունը հասանելի կլինի միայն ֆիզիկական անձանց և ոչ ռեզիդենտներին։

«Համակարգը բավական պարզ, վստահելի  է աշխատում՝ հնարավորություն տալով  փոխարկում իրականացնել ինտերնետի միջոցով, միաժամանակ հնարավորություն է տալիս ծանոթանալ ավելի վաղ իրականացված գործարքների տվյալներին, ինչպես նաև հաշվի համարին եղած մնացորդին»,- ասաց Հակոբյանը։

Ըստ նրա, համակարգի օգտագործողները կարող են ծանոթանալ նաև ֆինանսական վերջին տեղեկատվությանը և վերլուծական նյութերին, հաջորդ շաբաթ արտարժույթի վերաբերյալ բանկի կանխատեսումներին, ֆոնդային ինդեքսներին, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի հաշվարկային դրույքներին, նավթի և թանկարժեք մետաղների գներին։

Նա հայտնեց, որ մինչև հոկտեմբերի վերջը տվյալ ծառայությունը կտրվի անվճար, իսկ հետագայում բանկի հանձնաժողովը «շատ սիմվոլիկ գումար» կսահմանի, սակայն դրա չափը դեռևս որոշված չէ։

Միաժամանակ համակարգը չունի գործարքների ծավալների սահմանափակումներ, իսկ սահմանված դրույքը նույնը կլինի ցանկացած ծավալի գործարքների համար։

«Արարատբանկը բավական ակտիվորեն աշխատում է և արտարժույթի փոխարկման գործարքների շուկայում մեծ բաժին ունի, և մենք գտնում ենք, որ տվյալ ծառայության ներդրումը թույլ կտա նոր հաճախորդներ ձեռք բերել  և թեթևացնել արդեն ներկա հաճախորդների հասանելիությունը այդ գործարքներին»,- ասաց Հակոբյանը։

Արարատբանկ» ԲԲԸ-ն  (հանդիսանում է «Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է բանկային լիցենզիա թիվ 4։

2008թ. հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 25,1 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 5,3 մլրդ դրամ, 2008 թվականի առաջին կիսամյակին բանկի եկամուտը կազմել է 346,6 մլն դրամ։

«Առկա» գործակալության տվյալներով, Արարատբանկը բանկային համակարգում 14-րդ տեղն է զբաղեցնում ըստ ակտիվների մեծության, հաճախորդների համախառն ավադների, այն 15-րդն է ընդհանուր կապիտալի մեծությամբ, 10-րդը՝ ստացված եկամուտի մեծությամբ։ ($1 – 304,08 դրամ)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։