480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում հեղուկների և ձեռքի ծանրոցների անցկացումը սահմանափակող նոր կանոններ
15:33
26 Սեպտեմբերի 2008

2008թ. հոկտեմբերի 1-ից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մեկնող ուղևորների համար ուժի մեջ են մտնում հեղուկների և ձեռքի ծանրոցների անցկացումը սահմանափակող  նոր կանոններ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Արմավիա» ավիաընկերության մամուլի ծառայությունից։

Նոր կանոնների համաձայն, ձեռքի ծանրոցում տեղափոխվող հեղուկի, գելի և աէրոզոլի քանակը չպետք է գերազանցի 100 մլ։

Հեղուկ, գել և աէրոզոլ են համարվում խմելու ջուրը, բուժիչ և սեղանի հանքային ջուրը, բոլոր տեսակի խմիչքները՝ լիմոնադներ, օշարակներ, ապուրներ, արգանակներ, ջեմեր, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, պահածոյացված միս և ձուկ, սոուսներ, մածուկներ, յուղեր, կերակրատեսակներ պատրաստելու համար նախատեսված բուսական յուղ, բոլոր տեսակների գելեր և աէրոզոլեր, ներառյալ մազերի և լոգանքի գելեր, քսուկներ, լոսյոններ, կոսմետիկ պարագաներ և  յուղեր, օծանելիք, սփրեյներ, մազի ներկեր, ճնշման տակ գտնվող տարաներ, ներառյալ սափրվելու փրփուր, այլ տեսակի փրփուր, դեզոդորանտներ, նաև ատամի մածուկ, հեղուկ և պինդ նյութերի խառնուրդ, թարթիչների ներկ, շրթներկ, հիգիենիկ շրթներկ և նման բաղադրության այլ տեսակի նյութեր։

«Վերոնշյալ հեղուկներից յուրաքանչյուրը կարող է տեղափոխվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից 100 մլ տարաներով։ Տեղափոխման ենթական չեն 100 մլ-ից ավելի տարաներ, նույնիսկ եթե դրանք ամբողջությամբ չեն լցված»,- ասվում է հաղորդագրությունում։

«Զվարթնոց» միջազգային  օդանավակայանից մեկնող բոլոր ուղևորները, ինչպես նաև տարանցիկ ուղևորները, անցակետերում պետք է ներկայացնեն ձեռքի ծանրոցում գտնվող բոլոր հեղուկ նյութերը։

Վերոնշյալ հեղուկները, գելերն ու աէրոզոլերը տեղափոխման են ընդունվում միայն ուղևորների ուղեբեռում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։