477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Տեղեկատվական քարոզչության գործում Հայկական ԶԼՄ-ները զիջում են Թուրքիային և Ադրբեջանին. ԱՄՆ փորձագետ
19:42
25 Սեպտեմբերի 2008

Հայաստանի մասին տեղեկատվությունն արտասահմանում տարածվում է ադրբեջանական ու թուրքական կայքերի միջոցով, որոնք հազվադեպ են անկողմնակալ լինում, ասաց «Հարեյան Publishing» ամերիկյան տեղեկատվական ընկերության տնօրեն Արմեն Հարեյանը։

«Հայաստանի ԶԼՄ-ները հոգ չեն տանում այն մասին, որ իրենց տեղեկատվությունն ավելի լայն լսարանների հասնի՝ այդպիսով անհետևողականություն դրսևորելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեզ հայտարարված քարոզչական պատերազմում»,- ասաց Արեյանը «Քարոզչական պատերազմ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։  

Մասնավորպես, նրա խոսքերով, Google համակարգում որոնման դեպքում Հայաստանի մասին տեղեկատվություն հազվադեպ կարելի է գտնել հայկական կայքերում, մինչդեռ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ները բավականին լուրջ աշխատանք են կատարում այդ ուղղությամբ։

«Այդ խնդրին անհրաժեշտ է նորովի մոտենալ։ Դրա հաղթահարման համար հայկական ԶԼՄ-ները պետք է համատեղ աշխատեն՝ համակարգվելով կառավարական կամ ոչ կառավարական կենտրոնի կողմից»,- նշեց Արեյանը։  

Նա նաև ընդգծեց, որ այդ խնդիրը զուտ տեխնոլոգիական բնույթ է կրում։

«Մեր հեռուստաալիքներն իրենց on-line տարբերակները չունեն։ Մենք դեռ նախընտրում ենք տպագիր մամուլը, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում մամուլն արդեն անցել է online-media ձևաչափի»,- ասաց Արեյանը։  

Որպես լուծում նա առաջարկեց օգտվել արտասահմանում մասսայականություն վայելող որոնման համակարգերի օպտիմալացման տեխնոլոգիայից (Search Engine Optimaliation)։  

«Անհրաժեշտ է սեփական տեղեկատվությունը ճանաչելի դարձնել որոնման համակարգերի համար։ Օրինակ, պետք է ՀՀ-ի փոխարեն Հայաստան անվանումն օգտագործել»,- ասաց Արեյանը։

«Հարեյան Publishing»-ի տնօրենն ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում լրատվամիջոցները զարգանում են ժամ առ ժամ մարդկանց պահանջների համապատասխան։  

«Մարդիկ ավելի ու ավելի հաճախ նորություններ կարդալու ժամանակ չեն գտնում, նրանք նախընտրում են լսել կամ տեսանյութեր դիտել։ Հայաստանի ԶԼՄ-ները պետք է զարգանան այս միտումներին համընթաց»,- ընդգծեց նա։  

«Հարեյան Publishing» անկախ ամերիկյան տեղեկատվական ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նախանգում։ 4 տարի առաջ ստեղծված ընկերության գործունեության ոլորտն ընդգրկում է քաղաքականությունը, բիզնեսը, գիտությունը, հասարակությունը և սպորտը։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: