484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հրաժարական տված խոսնակը մտադիր է մնալ խորհրդարանում
19:05
25 Սեպտեմբերի 2008

ՀՀ Ազգային ժողովի հրաժարական տված նախագահ Տիգրան Թորոսյանը մտադիր է շարունակել աշխատանքը խորհրդարանում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ մասին Թորոսյանը հայտնել է հինգշաբթի խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցների հետ հանդիպմանը։

Սեպտեմբերի 19-ին ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը հրաժարական է տվել և հեռացել Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերից։

Նույն օրը ՀՀԿ-ի գործադիր մարմինը խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ խորհրդարանի պատգամավոր, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։

«Վստահ եմ, որ բոլորը, ովքեր դահլիճում են, տեղյակ են վերջին շրջանում ծավալված իրադարձություններին և տեղյակ են, որ վերջին արտահերթ նիստի ժամանակ ես հրաժարական եմ ներկայացրել: Վաղը լրանում է 5 օրը, որ սահմանված է «ԱԺ կանոնակարգ» օրենքով, հրաժարականը կրկնելու համար: Ես երկրորդ հրաժարականը ներկայացնելու եմ և այսօր ուզում եմ պարզապես բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար»,- ասաց Թորոսյանը։

Նրա խոսքերով, դեռևս ԱԺ աշխատակազմի աշխատանքի կարևորությունը լիարժեքորեն չի գնահատվել անցած տարիներին:

«Եվս մեկ անգամ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, ես մնալու եմ խորհրդարանում և հուսով եմ ու համոզված եմ, որ շատերի հետ մենք դեռևս աշխատելու ենք: Ուզում եմ ձեզ հաջողություն ու երջանկություն մաղթել: Ուրախ եմ, որ շատերի հետ առիթ եղել է անձամբ աշխատելու, շատ գնահատում եմ ձեզանից շատերի լավ աշխատանքը, նվիրումը,- ասաց Թորոսյանը։

Նա նշեց, որ «կան երևույթներ, կան կառույցներ, որոնց վերաբերյալ դեռևս կարծրացած, կաղապարված պատկերացումներ կան»:

«Ցավոք սրտի, անգամ քաղաքական ասպարեզում լիարժեքորեն չի ձևավորվել խորհրդարանի և նշանակության, և բովանդակության, և բնույթի, և էության իրական պատկերը: Չեմ կարող բացառել, որ այս ընթացքում գուցե ինչ-որ առիթներ են եղել, երբ որևէ մեկը իրեն նեղված կամ անգամ երբեմն նեղացած է զգացել»,- ասաց Թորոսյանը։

Հայկական խորհրդարանի ղեկավարը վստահեցրեց, որ իրեն թույլ չի տվել բացասաբար վերաբերվել մարդկանց անձնական մղումներով։

«Եթե ինչ-ինչ հարցեր էլ եղել են, ապա եղել են աշխատանքի որակից բխող: Այնուամենայնիվ, եթե որևէ մեկը այս ընթացքում նեղվել է, ափսոսում եմ: Հուսով եմ, որ հետագայում այդ մարդկանց հետ մեր համատեղ աշխատանքը ևս մեկ անգամ կհաստատի, որ դա չի եղել որևէ մեկի հետ կապված անձնական խնդիր»,- ասաց Թորոսյանը։

 

Կրկին շնորհակալություն հայտնելով խորհրդարանի աշխատակիցներին՝ նա վստահություն հայտնեց, որ շարունակելու է «նրանց հետ միասին աշխատել հանուն խորհրդարանի, հանուն մեր երկրի ու մեր ժողովրդի բարօրության»:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: