484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Մանկական գնդակը անդրկովկասյան գորշ արջի մահված պատճառ է դարձել
18:14
25 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մանկական գնդակը Երևանի կենդանաբանական այգու անդրկովկասյան գորշ արջի մահված պատճառ է դարձել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հինգշաբթի հայտնեց այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանը։

«15-ամյա արջի մահվան պատճառ է դարձել մանկական գնդակը, որը կպել-մնացել էր կենդանու աղեստամոքսային ուղում, քարացել ու փաստացիորեն որպես պլաստմասե խցան խոչընդոտել մարսողությանը»,- ասաց Կագրամանյանը։    

Նրա խոսքերով, վերջին 10 օրերին արջը հրաժարվում էր կերից, ինչի կապակցությամբ այգու աշխատակիցները հատուկ բուսական կեր էին ձեռք բերել նրա համար, ինչը նրա օրաբաժնի մի մասն է կազմում, մասնավորապես վայրի տանձ, մոշ և մասուր։

Սակայն, ինչպես նշեց փոխտնօրենը, կենդանուն օգնելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին, և չորեքշաբթի նա սատկեց։

«Արջի մահվան պատճառ դարձած գնդակը պարտադիր չէ որ կանխամտածված վնասարարություն կամ չարամտություն լինի, քանի որ այն կարող էր պարզապես կենդանու վանդակ ընկնել գազանանոց եկած երեխաներից մեկի ձեռքից, ով ցանկացել էր խաղալ կենդանու հետ»,- ասաց Կագրամանյանը։

Անդրկովկասյան արջը (Ursus arcto syriacus) գորշ արջի ենթատեսակ է, որը հանդիպում է Կովկասում, Կոպետդագեում և Միջին Ասիայում։ Ընդհանուր թվաքանակն անհայտ է։ Հայաստանում մինչև 1979 թ.-ը հաշվվում էր շուրջ 900 կենդանի։

Օգոստոսի 23-ին Երևանի կենդանաբանական այգում սատկեց 23-ամյա Քենդի փիղը, որը Հայաստան էր բերվել 2007 թ.-ի դեկտեմբերին։ Նրա մահվան պատճառը ներքին թունավորումն էր, մասնավորապես, դիահերձման ժամանակ նրա ստամոքսում մեծ քանակությամբ կեր է հայտնաբերվել, ինչն էլ ստամոքսի աշխատանքի դադարեցման էր հանգեցրել։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։