478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական թատերարվեստը լայնորեն կներկայացվի Հայաստանում HighFest փառատոնի ժամանակ
17:15
25 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական թատրոնները HighFest 2008 6-րդ միջազգային թատերական փառատոնի ժամանակ կներկայացնեն 7 բեմադրություն, հայտնեց փառատոնի կազմկոմիտեի նախագահ Արթուր Ղուկասյանը։

«Այս տարի HighFest-ին մեծ թափով է մասնակցում Ռուսաստանը։ Փառատոնի շրջանակներում իրենց բեմադրությունները կցուցադրեն ռուսական տարբեր քաղաքներից եկած թատերախմբեր»,- Ղուկասյանը հինգշաբթի ասաց լրագրողներին։

Նրա խոսքերով, բացումը կնշանավորվի «ЧелоВек» թատրոն-ստուդիայի ելույթով «Խեղկատակի անամորֆոզները» ներկայացմամբ։ «Ռուս դերասանների կատարմամբ հենց այս հիանալի շոուն էլ կբացի մեր փառատոնը»,- ավելացրեց նա։ 

Ղուկասյանը նշեց նաև Կազանցևի և Ռոշչինայի անվ. դրամատուրգիայի և ռեժիսուրայի մոսկովյան կենտրոնի ելույթը «Ես գնդացրորդ եմ» մոնոներկայացմամբ Կիրիլ Պլետնյովի գլխավոր դերակատարությամբ։ «Սա հզոր ներկայացում է, իսկ դերասանը հայտնի է հեռուստասերիալներում իր դերերով»,- ասաց նա։

Բացի այդ, իրենց ստեղծագործությունները կներկայացնեն նաև Արխանգելսկի երիտասարդական թատրոնը «Ձմեռ» ներկայացմամբ (Եվգենի Գրիշկովեցի պիեսի մոտիվներով), Օմսկի «Հինգերորդ թատրոնը» «Dostoyevsky.ru» ներկայացմամբ, Չելյաբինսկի թատրոն-լաբորատորիան «Կնիկները» բեմադրությամբ։

HighFest վեցերորդ միջազգային թատերական փառատոնը, որին կմասնակցեն 30 երկրների (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Էստոնիա, Ղազախստան և այլն) դերասաններ ու պարողներ, կանցկացվի Երևանում և Գյումրի քաղաքում հոկտեմբերի 4-12-ը։ Հանդիսատեսին կցուցադրվի 100 ներկայացում, որոնք կցուցադրվեն 17 թատերաբեմերում։

Փառատոնի անցկացման համար ՀՀ Մշակույթի նախարարությունը 35 մլն դրամ է հատկացրել (շուրջ 115 հազար ԱՄՆ դոլար)։

Առաջին HighFest միջազգային թատերական փառատոնն անցկացվել է 2003 թ.-ին և մեծ հաջողություն է ունեցել, ինչի շնորհիվ Հայաստանն ինտեգրվել է ASSITEJ(Մանկական և պատանեկան թատրոնների միջազգային ընկերակցություն) և IETM (Համաեվրոպական թատերական ցանց) միջազգային թատերական ցանցերում։  

2006 թ.-ից HighFest-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: