484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի գեղանկարիչ Մինասի աշխատանքները կցուցադրվեն Ֆլորենցիայում
15:02
25 Սեպտեմբերի 2008

Նախատեսվում է հայտնի  գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի աշխատանքների ցուցահանդես կազմակերպել Ֆլորենցիայում, հայտնեց ՀՀ Մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը։

«Նման գաղափար է առաջացել ֆլորենտացի մասնագետների մոտ, ովքեր 2008թ. Հայաստան էին ժամանել նկարչի որմնանկարներից մեկի վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար»,- հինգշաբթի հայտնեց նա լրագրողներին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Այս տարվա հունիսին Հայաստանում էին գտնվում Ֆլորենցիայի «Պալացցո Սպինելի» արվեստի և վերականգնման ինստիտուտի մասնագետները, ովքեր պետք է վերականգնեին Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը։

Միաժամանակ Հարությունյանը հստակեցրեց, որ ցուցահանդեսի կազմակերպման գործընթացը, նկարչի 80-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում, բանակցային փուլում է, և սպասվում է, որ տվյալ ցուցադրությունը կբացվի 2009թ. գարնանը։

Այլ միջոցառումների թվում խորհրդականը նշեց հաջորդ տարվա մայիսին Մոսկվայում կայանալիք ցուցահանդեսը։ «Մոսկվայում նախատեսվում է ներկայացնել նկարչի այն աշխատանքները, որոնք հոկտեմբերին ցուցադրվելու են Հայաստանի Ազգային պատկերասրահում»,- ասաց նա։

Նա նշեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում ՀՀ Մշակույթի նախարարության և Հայ մշակույթի զարգացման մոսկովյան հիմնադրամի միջև։ Ամենայն հավանականությամբ, Մինասի աշխատանքները կցուցադրվեն Նոր Մանեժում։

Նախարարի խորհրդականը հավելեց, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև այլ երկրների հետ, որտեղ կանցկացվեն հայ գեղանկարչի աշխատանցների ցուցահանդեսները։

 «Ցուցահանդեսները կուղեկցվեն դասական երաժշտության համերգներով, սակայն այժմ դժվար է որևէ բան ասել դրանց անցկացման ժամկետների մասին»,- ասաց Հարությունյանը։

Հայ գեղանկարիչ, գծանկարիչ, թատրոնի նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1968) Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։ Սովորել է Թեռլեմեզյանի անվան ուսումնարանում, ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության  ինստիտուտը։

1960 թվականից ապրել է Երևանում։ Մինասի առաջին ցուցահանդեսը տեղի ունեցել 1960 թվականին, բայց նրան մեծ ճանաչում է բերել 1962 թվականին Երևանում անցկացված «Հինգ նկարիչների» ցուցահանդեսը։ 1960-1975 թվականների ընթացքում Մինասը ստեղծել է 500 մեծ ու փոքր կտավներ, գրեթե նույնքան նկարներ, 20 մեծ որմնանկար ու նախագծեր՝ թատերական մեկ տասնյակից ավելի ներակայացումների համար։ Նկարիչը ողբերգական կերպով մահացել է ավտովթարից՝ 1975 թվականի փետրվարի 24-ին Երևանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: