486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Մեծանուն գեղանկարիչ Մինասի հոբելյանական ցուցահանդեսը կբացվի Երևանում հոկտեմբերին
14:27
25 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտենբերի. /Նովոստի-Արմենիա/.  Մեծանուն գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի 80-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 23-ին Ազգային պատկերասրահում կբացվի  հոբելյանական ցուցահանդես, երեքշաբթի հայտնեց ՀՀ Մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը։

«Այս ցուցահանդեսի գաղափարը պատկանում է նկարչի որդուն՝ Մոսկվայում բնակվող Նարեկ Ավետիսյանին, իսկ որպես հովանավոր հանդես է գալիս Մշակույթի նախարարությունը՝ պատկերասրահի հետ համատեղ»,- տեղեկացրեց նա հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Հարությունյանը հայտնեց, որ առաջին անգամ հայ գեղանկարչության պատմության մեջ Մինասին նվիրված հոբելյանական կատալոգում կընդգրկվի մեծահամբավ  եվրոպացի արվեստագետի հոդվածը։

«1995թ.-ին Հայաստան այցելեց Ալբերտ Լյուդվիգի Ֆրայբուրգի համալսարանի արվեստագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վիլհելմ Շլինգը և այնպես տպավորվեց  Մինաս Ավետիսյանի արվեստով, որ նրա ստեղծագործության մասին հոդված գրեց, որը մենք ընդգրկեցինք հոբելյանական կատալոգում»,- պարզաբանեց նա։

Միաժամանակ նախարարի խորհրդականն ավելացրեց, որ կատալոգի կազմման գործում աջակցություն է ցուցաբերում Հայ մշակույթի զարգացման մոսկովյան հիմնադրամը։ «Հոբելյանական ցուցադրությունը 2009թ. մայիսին կներկայացվի Մոսկվայում կայանալիք ցուցահանդեսին»,- հայտնեց նա։

Նկարչի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը նշեց նաև, որ ընթանում են կատալոգի պատրաստման աշխատանքները, արդեն պատրաստ են վարպետի աշխատանքների մոտ 170 պոզիտիվներ և սլայդներ, որոնք մոտ ապագայում կուղարկվեն տպագրության։

«Կատալոգը կհրատարակվի հազար օրինակ տպաքանակով, և մենք կանխատեսում ենք, որ այն պատրաստ կլինի մեկ-մեկուկես ամիս անց»,- պարզաբանեց նա՝ նշելով, որ կանցկացվի նաև կատալոգի շնորհանդեսը։

Հայ գեղանկարիչ, գծանկարիչ, թատրոնի նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1968) Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։

Սովորել է Թեռլեմեզյանի անվան ուսումնարանում, ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության  ինստիտուտը։

1960 թվականից ապրել է Երևանում։ Մինասի առաջին ցուցահանդեսը տեղի ունեցել 1960 թվականին, բայց նրան մեծ ճանաչում է բերել 1962 թվականին Երևանում անցկացված «Հինգ նկարիչների» ցուցահանդեսը։

1960-1975 թվականների ընթացքում Մինասը ստեղծել է 500 մեծ ու փոքր կտավներ, գրեթե նույնքան նկարներ, 20 մեծ որմնանկար ու նախագծեր՝ թատերական մեկ տասնյակից ավելի ներակայացումների համար։ Նկարիչը ողբերգական կերպով մահացել է ավտովթարից՝ 1975 թվականի փետրվարի 24-ին Երևանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։