478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Պարային առաջին օլիմպիադայի համաժողովը բացվեց Երևանում
13:22
25 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի Պարային առաջին օլիմպիադայի համաժողովը բացվեց հինգշաբթի Երևանում։  

«Մինչ օլիմպիադայի բացումը մենք որոշեցինք անցկացնել համաժողով, որին կմասնակցեն միջոցառման բոլոր մասնակից-համույթների ղեկավարները։ Քննարկման հիմնական թման կլինեն օլիմպիադայի կազմակերպչական հարցերը»,- համաժողովի բացմանը հայտնեց Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի նախագահ Արտաշես Մեսրոպյանը։

Ըստ նրա, միջոցառման ընթացքում կքննարկվեն նաև հայ պարային արվեստի զարգացման հարցերը։

Իր հերթին Համաշխարհային պարային օլիմպիադայի հիմնադիր-նախագահ Անդրեյ Կոկոուլինը ողջունեց նման խոշոր միջոցառում անցկացնելու Հայաստանի նախաձեռնությունը։

«Կան շատ հանրաճանաչ համաշխարհային բրենդներ, ինչպիսին է, օրինակ, Պեկինի օլիմպիադան։ Նման մի բան էլ անցկացվում է ձեզ մոտ»,- ասաց Կոկոուլինը։

Նա համոզմունք հայտնեց, որ միջոցառումը շարունակական կլինի։ «Նույնանման օլիմպիադա անցկացվում է նաև Ռուսաստանում, և ես կարծում եմ, որ Հայաստանն ունի բոլոր շանսերը՝ լավ մակարդակի հասնելու համար»,- հավելեց նա։

Միաժամանակ Կոկոուլինը մասնակիցներին մաղթեց «հավատալ, հաղթել, զարգանալ և սիրել պարը»։

Սեպտեմբերի 25-ին մեկնարկող Հայաստանի Պարային առաջին օլիմպիադային մասնակցելու համար գրանցվել է 1500 մարդ՝ 100 պարային համույթներից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջաններից։ Մրցութային ծրագիրը տեղի կունենա սեպտեմբերի 26-27-ը «Միկա» մարզահամալիրում, սեպտեմբերի 28-ին նախատեսված է գալա-համերգ։

Օլիմպիադայի ընթացքում կխաղարկվի 225 մրցանակային տեղ 17 պարային ուղղություններում, 5 պարային անվանակարգերում, 3 տարիքային խմբերում (կրտսեր, միջին և ավագ): Զուգահեռ կանցկացվեն սեմինարներ և վարպետության դասընթացներ՝ պրոֆեսիոնալ մրցավարների համար։  

Օլիմպիադայի մրցավարներն են Միջազգային պարային կազմակերպության (IDO) փոխնախագահ Մայքլ Վենդը (Գերմանիա) և  Համառուսաստանյան Պարային կազմակերպության նախագահ, Համաշխարհային Պարային օլիմպիադայի հիմնադիր  Անդրեյ Կոկոուլինը, ինչպես նաև ներկայացուցիչներ Ուկրաինայից, Բուլղարիայից, Էստոնիայից, Ղազախստանից, Բելառուսից և Վրաստանից։

Օլիմպիադայի կազմակերպիչներն են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Հայաստանի Պետական ֆիլհարմոնիան և Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։