484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
Բացվել է Երևանի Բժշկական համալսարանի վերանորոգված հիվանդանոցը
19:57
24 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի բացվել է Երևանի Մխիթար Հերացու անվ. Պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) վերանորոգված հիվանդանոցը։

Ինչպես բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը նորագույն բժշկական տեխնիկայով հագեցած ժամանակակից բժշկական հաստատություն է։

«Հիվանդանոցում կաշխատեն բարձր որակավորում ունեցող բժիշկներ և բուժանձնակազմ։ Հիվանդանոցի աշխատանքները հիմնականում ուղղված կլինեն բնակչության առաջնային առողջության պաշտպանությանը»,- ասաց նա՝ նշելով, որ հիվանդանոցն ուսանողներին թույլ կտա իրենց ակադեմիական գիտելիքները հարստացնել համապատասխան պրակտիկայով։  

ԵՊԲՀ ռեկտոր Գոհար Քյալյանի խոսքերով, ամբողջ աշխարհում գործում է կրթության միասնական «teaching hospital» չափանիշը, որն ուսանող բժշկին հնարավորություն է տալիս միաժամանակ սովորել բուհում և հիվանդներ բուժել։

«Մենք չենք կարող ուսանողներ պատրաստել, որոնք ուսուցման տարիներին հիվանդներ չեն տեսնում, ակտիվորեն չեն մասնակցում բուժման գործընթացին, ծանոթ չեն ժամանակակից տեխնիկային։ Չէ՞ որ ժամանակակից հիվանդանոցները տարբերվում են հենց նրանով, որ կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ և փորձ»,- ասաց Քյալյանը։

Նա տեղեկացրեց, որ համալսարանական հիվանդանոցում գործում են մանկաբուժության, թերապիայի, էնդոկրինոլոգիայի, քիմիոթերապիայի բաժիններ, առկա է ժամանակակից լաբորատորիա և ստեղծված են քաղաքացիների բուժման համար բոլոր պայմանները։

Փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի կարծիքով, նման ծրագրերի իրականացումը թույլ կտա բարձրացնել կրթության մակարդակը, քանի որ դրա համար հիանալի պայմաններ են ստեղծված։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։