484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական գազի թանկացումը Հայաստանի համար կբերի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման. նախարար
17:33
24 Սեպտեմբերի 2008

 Ռուսական բնական գազի թանկացումը Հայաստանի համար կբերի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, ասաց ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը։

Հայաստանում ռուսական գազի մատակարարման պայմանագրի համաձայն 2009 թ.-ի ապրիլի 1-ից 1000 խորանարդ մետր գազի արժեքը Հայաստանի համար ներկայիս 110 դոլարի փոխարեն կկազմի 154 ԱՄՆ դոլար (բոլոր թվերը տրված են՝ ԱԱՀ-ն ներառյալ), իսկ 2010 թ.-ի ապրիլի 1-ից կհասնի 200 ԱՄն դոլարի։ Պայմանագիր կնքված է փոխշահավետ պայմաններով՝ 2009 թ.-ից մինչև 2015 թ. ժամկետով։

«Բնականաբար, գազի թանկացումը 40 տոկոսով բավականին լուրջ աճ է, որը կհանգեսցի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման»,- չորեքշաբթի Մովսիսյանն ասաց լրագրողներին։

Նախարարի խոսքերով, մոտ ժամանակներս Հայաստանի Հանրային  ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հետ համատեղ կսկսվեն էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկները։ «Թե որքանով կավելանա էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում, հնարավոր կլինի ասել միայն համապատասխան հաշվարկներ անելուց հետո, որոնք կամփոփվեն մոտավորապես 2-3 ամսվա ընթացքում»,- ասաց Մովսիսյանը։

Ներկայումս էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի վերջնական սպառողների համար ցերեկային ժամերին (7։00-ից մինչև 23։00-ն) 25 դրամ է (մոտ 8,3 ԱՄՆ ցենտ), իսկ գիշերային ժամերին՝ 15 դրամ (շուրջ 5 ցենտ)։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։