486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանը թմրանյութերի մաքսանենգության տարանցիկ երկիր չի դարձնի. Ոստիկանության պետ
16:27
24 Սեպտեմբերի 2008

Հայաստանը թմրանյութերի մաքսանենգության տարանցիկ երկիր չի դառնա Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում, ասաց ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը։

«Մենք բոլոր հնարավորություններն ու միջոցներն ունենք Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելը թույլ չտալու համար։ Այդ խնդիրն, իհարկե, մեզ մտահոգում է, բայց Իրանի հետ վաղուց բացված սահմանը Հայաստանում թմրանյութերի առքուվաճառքի աճի չհանգեցրեց»,- ասաց Սարգսյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, այսօր երկրի ոստիկանությունում ձևավորվում է հատուկ բաժին, որը բացառապես զբաղվելու է Հայաստանի տարածքում թմրանյութերի անօրինական առքուվաճառքի և փոխադրման դեմ պայքարի հարցերով։

«Այսօր թմրանյութերի առքուվաճառքի հետ կապված մեր կողմից բացահայտված գործերի քանակն ու առանձնահատկությունները խոսում են այն մասին, որ այդ խնդիրն այնքան էլ լուրջ չէ, սակայն մենք զբաղվում ենք այդ խնդրով, և այս տարի ոչնչացրել ենք արդեն 80 կգ մարիխուանա»,- ասաց Սարգսյանը։ 

Ընդ որում նա նշեց, որ ոստիկանությունն ամեն դեպքում կակտիվացնի իր աշխատանքը հայ-թուրքական սահմանի բացումից հետո։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:

2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երևանում էր գտնվում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը։ Այցի շրջանակներում պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ երկխոսության հաստատման  հնարավորությունը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։