478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Ջիգարխանյանի թատրոնը Երևանում ներկայացրեց բեմադրություն «Երեք քույրեր»-ի կորած տարբերակի մոտիվներով
16:08
24 Սեպտեմբերի 2008

Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած պետական թատրոնը երևանյան հանդիսատեսին ներկայացրեց բեմադրություն՝ Անտոն Չեխովի «Երեք քույրեր» ստեղծագործության կորած տարբերակի մոտիվներով։ 

Ինչպես չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ինքը՝ Ջիգարխանյանը, այդ պիեսի Յալթայի տարբերակը, որը կորել էր 1946 թ.-ին, հայտնաբերվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի թանգարանում։  

«Այդ տարբերակում պիեսի վերջին՝ չորրորդ գործողությունը լիովին տարբերվում է բնագրից»,- ասաց Ջիգարխանյանը։ Նրա խոսքերով, պիեսի այդ գործողության մեջ ստեղծագործության հերոսուհիներից մեկը՝ Մաշան, բացակայում է բեմից։ «Դա բացատրվում է Վերշինինի մեկնումով։ Նա հեռանում է, և աղջկա համար սկսվում է  ողբերգությունը»,- ասաց նա։

Նա հավելեց, որ պիեսի յալթայան տարբերակում, որն էլ իր գլխավորած թատրոնը բեմադրել է, որոշ երևույթներ ավելի սուր ասպեկտներով են ի հայտ գալիս։

Բացի այդ, Ջիգարխանյանը լրագրողներին պատմեց երևանյան հանդիսատեսի արձագանքը պիեսի նման մեկնաբանությանը։ «Ես հետևում էի հանդիսատեսին, երբեմն դահլիճում խոր լռություն էր տիրում. դա ամենաապշեցուցիչն է թատրոնում։ Այդ լռությունը վկայում է այն մասին, որ կողմերից երկուսն էլ՝ դերասանները և հանդիսատեսը, իրենց խնդիրներն են լուծում»,- ասաց նա։  

Ջիգարխանյանն ավելացրեց, որ ուրախ էր ներկայացմանը երիտասարդության ներկայության համար։ «Դա մի տեսակ հոկեյի երիտասարդություն էր, և ես դերասաններին նախօրոք զգուշացրել էի, որ ներկայացումը կարող է չընդունվել։ Սակայն ամեն ինչ այլ կերպ ընթացավ»,- ասաց նա։

Նա ասաց, որ մինչև ներկայացման սկիզբը շատ հուզված էր։ «Չնայած այն բանին, որ Հայաստանն իմ հայրենիքն է, հուզվում էի ոչ միայն ես, այլև դերասանները։ Բայց այն պահին, երբ բացվում է վարագույրը, տեղի է ունենում այն, ինչի համար էլ մենք գոյություն ունենք։ Իսկ մնացածը կատարվում է հանուն բարու կամ չարի»,- պատմեց նա։

Նրա կարծիքով, թատրոնը «կամակոր օրգանիզմ է և բնությանն ամենամոտ կանգնած երևույթը»։

«Թատրոնը կարելի է համեմատել նոր կյանքի սկզբի և երեխայի ծննդյան հետ։ Այստեղ ևս առկա են սերը և խաբեությունը»,- կարծում է գեղարվեստական ղեկավարը։   

Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի  ղեկավարած դրամատիկական թատրոնի հյուրախաղերը Երևանում ընթանում են սեպտեմբերի 23-29-ը՝ Ռուսական մշակույթի սեզոնի շրջանակներում։

Մոսկվայի դրամատիկական թատրոնը՝ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ, ստեղծվել է 1996թ. մարտի 12-ին։ --0---

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: