486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ-ն վերածվում է բազմաֆունկցիոնալ ունիվերսալ կառույցի. ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ
13:06
24 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) վերածվում է  բազմաֆունկցիոնալ ունիվերսալ կառույցի, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Հրայր Կարապետյանը։

«Մեզ՝ Անկախ պետությունների համագործակցության յոթ երկրներիս համար ՀԱՊԿ-ն արդեն այսօր վերածվում է բազմաֆունկցիոնալ ունիվերսալ կառույցի, որն ապահովում է  կազմակերպության անդամ-երկրների ամբողջական անվտանգությունը»,- հայտարարեց Կարապետյանը ՀՀ խորհրդարանում պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի բացմանը։

Ըստ նրա, ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստերը, որոնք արդեն լավ ավանդույթ են դառնում, անկասկած, նպաստում են Կազմակերպության աշխատանքի արդյունավետությանն ու անաչառությանը, պայմաններ են ստեղծում խնդիրների լուծման և որոշումների ընդունման ավելի բաց, վստահելի մթնոլորտի համար։

Կարապետյանն ընդգծեց, որ ներկա նիստը հատկապես արդիական է Կովկասում ստեղծված իրողությունների ֆոնի ներքո, և, չնայած, այն ծրագրված էր հայտնի դեպքերից առաջ, այնուամենայնիվ, որոշակի առումով կարող է ընկալվել որպես նշանակալի։

«Այսօր, ավելի քան երբեք, ակնհայտ է, որ ժամանակակից, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հետաքրքրությունների հակասություններով լի աշխարհում՝ ի դեմս զանգվածային ոչնչացման զենք կրելու ձգտող քայքայիչ ուժի՝ միջազգային ահաբեկչության, յուրաքանչյուր առանձին պետության անվտանգությունը կարող է ապահովվել միայն ռազմական և պաշտպանական համագործակցության հավաքական պայմաններում»,- ընդգծեց հայկական խորհրդարանի փոխխոսնակը։

Նրա խոսքերով, ռազմական բաղադրիչից, ինչպես նաև ռազմատեխնիկական,  ռազմատնտեսական փոխգործակցությունից բացի, ՀԱՊԿ գործունեության մեջ նկատելի տեղ է գրավում միջազգային համագործակցությունը նոր հարյուրամյակի մարտահրավերների և սպառնալիքների՝ ահաբեկչության, թմրադեղերի վաճառքի, ապօրինի արտագաղթի դեմ պայքարի ոլորտում։

«Այսօր մեծ ուշադրություն է դարձվում ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության տեղեկատվական համակարգի ձևավորման համատեղ գործողությունների վրա»,-ասաց Կարապետյանը։ Բնականաբար, նա նշեց, որ ՀԱՊԿ ներուժի այդպիսի աճի դեպքում բարձրանում է խորհրդարանական բաղադրիչի նշանակությունը, որը կոչված է ապահովել Կազմակերպության գործունեության ուղղության ամբողջ բազմազանությունը։

Ինչ վերաբերում է Կազմակեպությունում Հայաստանի տեղին, ասաց Կարպետյանը, ապա, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքերով, Հայաստանը վստահելի, ժամանակով ստուգված գործընկեր է դաշնակցային հարաբերությունների համակարգում և առանցքային դեր է խաղում Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի զորքերի միասնական խմբավորման կազմում։

Այս կապակցությամբ փոխխոսնակը նշեց, որ 2008թ. Հայաստանում անցկացվեցին մեծ թվով միջոցառումներ և այցեր ՀԱՊԿ գծով։ Այսպես, մարշալ Բաղրամյանի անվան հրաձգարանում տեղի ունեցան Ռուբեժ 2008 հրամանատարաշտաբային զորավարժությունները, իսկ սեպտեմբերի 5-ին Հայաստանին փոխանցվեց Կազմակերպության նախագահությունը։

Կարապետյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը իր նախագահության ընթացքում հիմնական ուշադրությունը սևեռելու է Կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը և բոլոր ջանքերն է գործադրելու այդ ուղղությամբ։

«Այս հունում, կարծում եմ, պետք է ընկալել նաև այսօրվա Երևանյան նիստը, որի արդյունքները, ես համոզված եմ, հաջող են լինելու»,- նշեց Կարապետյանը։ Նա հավաստիացրեց, որ ՀՀ Ազգային Ժողովը կանի իրենից կախված ամեն բան ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նիստը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։

Արտագնա նիստի շրջանակներում, որը կանցկացվի սեպտեմբերի 24-26-ը, հանձնաժողովի անդամները կծանոթանան հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին։

Մշտական հանձնաժողովի նիստին խորհրդարանակնները կքննարկեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի արդյունքները և կունկնդրեն հանձնաժողովի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի կոմիտեի նախագահ Վլադիմիր Վասիլևի՝ ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի կոմիտեի արտագնա նիստի արդյունքների և ազգային և կրոնական անհանդուրժողականության հողի վրա հանցագործության դեմ օրենսդրական պայքարի ապահովման վերաբերյալ տեղեկատվությունը։

ՀԱՊԿ անդամ-պետությունների տեղեկատվական անվտանգության համակարգի իրավական հիմքերի ձևավորման մասին զեկույցով հանդես կգա ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի խորհրդական Ալեքսանդր Վինիդիկտովը։

Նիստի ընթացքում կամփոփվեն նաև Ղրղզստանում անցկացված (2008թ. հունիսի 17-28) ՀԱՊԿ անդամ-պետությունների երիտասարդական հայրենասիրական և ռազմամարզական կազմակերպությունների Երկրորդ միջազգային հավաքի արդյունքները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։