486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-11
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը սեպտեմբերի վերջին կժամանի Հայաստան
17:52
23 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը կժամանի Հայաստան սեպտեմբերի 25-29-ը՝ դիտարկելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, երեքշաբթի հայտնեցին Եվրոպական խորհրդի տեղեկատվական կենտրոնից։

ԿԸՀ տվյալներով, սեպտեմբերի 28-ին մայրաքաղաքային Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների բնակիչները կընտրեն նոր թաղապետին և ավագանու խորհրդի անդամներին, իսկ Ավան, Դավթաշեն, Շենգավիթ համայնքներում կանցկացվեն միայն ավագանու խորհրդի ընտրություններ։

Ընտրության նախօրեին պատվիրակությունը կհանդիպի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանին, Կոնգրեսում Հայաստանի պատվիրակությանը, Փոխվարչապետ և Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, Խորհրդարանում ներկայացված հինգ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, առաջադրված թեկնածուներին, ինչպես նաև լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Ռոն Ալպի համայնքային խորհրդի անդամ Վերոնիկ Մորեյրայի (Ֆրանսիա)  գլխավորած պատվիրակության կազմում, մասնավորապես, ընդգրկված են Ջո Քոնվեյը՝ Թրամորի քաղաքային խորհրդի անդամ (Իռլանդիա), Միհկել Յուկամին՝ Ռակվեր քաղաքային խորհրդի նախագահ (Էստոնիա), Դոբրիցա Միլովանովիչը՝  Կրագույևաչի քաղաքային իշխանության ղեկավար (Սերբիա), Պաոլո Ռոնդելին՝ Սան Մարինոյի քաղաքային խորհրդի անդամ (Սան Մարինո), Դոմինիկ Ռոնգան՝ Լորեյնի տարածքային խորհրդի փոխնախագահ, միջտարածաշրջանային հարաբերությունների և ապակենտրոնացված համագործակցության հարցերով պատասխանատու (Ֆրանսիա), Ուլդիս Ռոզենբերգզը՝ Գիբուլու գյուղական խորհրդի նախագահ (Լատվիա)։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: