480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի համար հետաքրքիր է Գերմանիայի Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը. վարչապետ
16:16
23 Սեպտեմբերի 2008
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի համար Գերմանիայի Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը հետաքրքիր է, երեքշաբթի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական  դատարանի նախագահ Հանս-Յուրգեն Պապիերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։  

«Հանդիպման ընթացքում Սարգսյանը կարևորել և Հայաստանի համար հետաքրքրական ու օգտակար է համարել շուրջ 6 տասնամյակի փորձ և ավանդույթներ ունեցող Գերմանիայի Սահմանադրական դատարանի հետ մեր երկրի Սահմանադրական դատարանի համագործակցությունը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։

«Հայաստանի Սահմանադրական դատարանն ավելի երիտասարդ է, սակայն բավականին լուրջ փորձությունների միջով է անցել»,- ասել է  վարչապետը՝ հյուրերին համառոտ ներկայացնելով Հայաստանի անկախացումից հետո պետականության  կայացման, այդ թվում` իշխանությունների ձևավորման անցած ճանապարհը,  Սահմանադրական դատարանի հիմնադրման և մեր պետության կյանքում այդ կարևորագույն ինստիտուտի դերն ու նշանակությունը։

«Եթե անկախ պետության կայացման առաջին տարիներին կարևոր էր օրենսդրական  անհրաժեշտ հիմքերի ստեղծումը, ապա այսօր արդեն կարևոր է դարձել ընդունված  օրենքների ու սահմանադրական նորմերի պահպանումը»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանում հետաքրքրված են պաշտոնատար անձանց շահերի բացահայտման ինստիտուտի և էթիկայի կանոնների ներդրման ու պահպանման հարցերում գերմանական փորձով:

Իր հերթին Պապիերը պատրաստակամություն է հայտնել իր երկրի Սահմանադրական դատարանի կուտակած տարիների փորձը փոխանցել  Հայաստանի Հանրապետությանը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ԳԴՀ ՍԴ նախագահին  համագործակցության պատրաստակամության համար` հույս հայտնելով, որ նրա  այցը օգտակար ու արդյունավետ կլինի:

Տիգրան Սարգսյանը նաև անդրադարձել է Հայաստանի և Գերմանիայի  կառավարությունների միջև առկա համագործակցությանը` բարձր գնահատելով  անցած տարիներին մեր երկրին տարբեր բնագավառներում Գերմանիայի կառավարության ցուցաբերած տեխնիկական օժանդակությունը:

--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։