485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Վազգեն Առաջինի 100-ամյակին նվիրված գիտաժողովը
14:07
23 Սեպտեմբերի 2008

Երեքշաբթի Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է Ամենայն Հայոց 130-րդ կաթողիկոս Վազգեն Առաջինին նվիրված գիտաժողովը։ Գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին օրհնել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Մեր երախտապարտ ժողովուրդը հոբելյանական միջոցառումներով հիշատակի տուրք է մատուցում իր հոգևոր հովվին՝ Կաթողիկոս Վազգեն Առաջինին։ Նրա հիշատակը երկար կապրի Կաթողիկոսի հետ հանդիպած մարդկանց սրտերում»,- ասաց Գարեգին Բ-ն գիտաժողովի բացմանը։

Գարեգին Բ-ի խոսքերով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ քարոզել և քարոզելու է Հայ միասնական Եկեղեցու, հայ ժողովրդի և Հայրենիքի միասնության գաղափարը։ Նա հավելեց, որ Վազգեն Ա-ն, լինելով Հայ Եկեղեցու հավատարիմ ծառայող, կատարել է իր առաքելությունը այդ համոզմունքով և այդ գաղափարներով։

Հայ Եկեղեցու առաջնորդն ընդգծեց, որ Կաթողիկոս Վազգեն Ա-ն բոլոր ջանքերն է գործադրել Հայրենիքի և Սփյուռքի միասնությունը պահպանելու համար, միշտ հավատացել է երկաթյա վարագույրի քանդվելուն, որից հետո Սփյուռքի ներկայացուցիչները ազատ կկարողանային այցելել իրենց հայրենիք ու Սուրբ Էջմիածին։

«Իր ղեկավարման տարիներին նա եղել է շինարար և վարդապետ, գիտնական և ազգային գործիչ, բայց ամենից առաջ եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավատարիմ ծառայողն ու ազնիվ զավակը»,- ընդգծեց Գարեգին Բ-ն։

Իր հերթին Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը համոզմունք հայտնեց, որ գիտաժողովն ըստ արժանվույն կգնահատի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի գործունեությունը։

«Մեր առջև մի Կաթողիկոսի կերպար է, ով դժվարին տարիներին կարողացավ ընդհանուր լեզու գտնել խորհրդային իշխանությունների հետ, գտնել Մայր Աթոռի և Կիլիկիայի Կաթողիկոսարանի միջև առկա վեճերի լուծման ուղիներ, պահպանել եկեղեցու միասնականությունը»։

Իր հերթին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ Կաթողիկոս Վազգեն Ա-ն, ով Պատրիարք էր խորհրդային դժվարին տարիներին, ոչ միայն եկեղեցու հավատարիմ ծառայող էր, այլև գիտնական, և 1991թ.-ին նա ընտրվել էր ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ։

«Վազգեն Ա-ի ջանքերի շնորհիվ պատրաստվեցին եկեղեցու բարձր որակավորման ծառայողներ։ Ի պատիվ Կաթողիկոսի, շատերը կրթություն ստացան արտասահմանում և վերադարձան Հայաստան»,- նշեց Մարտիրոսյանը։

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը ծնվել է 1908 թվականի հոկտեմբերի 3-ին Բուխարեստում։ Նա Հայ առաքելական եկեղեցու առաջնորդն է եղել 1955-1994 թվականներին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։