480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք Կապի տարածաշրջանային համագործակցության վարչական խորհրդի նիստին
11:57
23 Սեպտեմբերի 2008

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի սեպտեմբերի 24-25-ը Աշխաբադում (Թուրքմենստան) կայանալիք Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) վարչական խորհրդի նիստին, հաղորդում է նախարարությանը մամուլի ծառայությունը:

Նիստի օրակարգում  ընդգրկված են կապի ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, խորհրդի անդամ երկրների փոստային կապի օպերատորների  փոխհամագործակցությունը փոստային կապի անվտանգության ոլորտում, ԿՏՀ անդամ երկրների համագործակցությունը էլեկտրոնային կապի ստանդարտացման Համաշխարհային Ասամբլեայի վերջնական փուլի նախապատրաստական  աշխատանքներին,  2007թ.-ին կայացած Ռադիոկապի համաշխարհային կոնֆերանսի  արդյունքների ամփոփում և նախապատրաստում 2011թ.-ի կոնֆերանսին:

Նիստում զեկույցներ կլինեն  նաև ԿՏՀ-ի  որոշումների իրականացման ընթացքի մասին, այդ թվում` ԱՊՀ երկրների կողմից անցումն անալոգային համակարգից թվայինի, ինչպես նաև կապի ոլորտում նոր ծառայությունների ներդրման,  ԱՊՀ երկրներում դրամական փոխանցումների էլեկտրոնային համակարգերի վերաբերյալ:

Սեպտեմբերի 25-ի նիստում անդրադարձ կկատարվի նոր սերնդի անձնագրերի, վիզաների տրամադրման նպատակով տեղեկատվական համակարգի ստեղծման հարցում ԿՏՀ անդամ երկրների փոխհամագործակցությանը, ինչպես նաեւ  2008թ.-ին միջպետական ծրագրերով ԱՊՀ տեղեկատվական-մարկետինգային կենտրոնի ստեղծմանը, որը կխթանի տեղական ապրանքների և ծառայությունների որակի բարձրացմանը:

Նիստի վերջում կընտրվի ԿՏՀ վարչական խորհրդի նախագահ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։