484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների ներկայացուցիչները կքննարկեն տնտեսական իրավախախտումների պայքարին առնչվող հարցեր
11:48
23 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  «Տնտեսության բնագավառում իրավախախտումների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության համակարգում» թեմայով կլոր սեղանը` Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների աշխատակիցների մասնակցությամբ, տեղի կունենա երեքշաբթի Երևանում։

Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, նախօրեին ՀՀ դատախազության գիտաուսումնական կենտրոնում մեկնարկեց «ՀՀ և ՌԴ դատախազության մարմինների տեղը, դերը և իրավասությունները քրեական արդարադատության բնագավառում» թեմայով սեմինարը։

Սեմինար-քննարկումներն անցկացվում են Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև համագործակցության ծրագրի շրջանակներում, որը ստորագրվել է  2007 թվականի մարտի 29-ին:

Ողջունելով սեմինարի մասնակիցներին`  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը իր ելույթում մասնավորապես նշել է, որ դատախազությունը կարևորում է համագործակցությանը, ինչպես տեղական, ներպետական տարբեր կառույցների, այնպես էլ` միջազգային և այլ երկրների նույնանման գործառույթներ իրականացնող կառույցների հետ:

«Հենց այդպիսի համագործակցության ակնկալիքով, դեռևս 2006թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության և ՌԴ գլխավոր դատախազության միջև կնքվել է համագործակցության պայմանագիր: Կողմերը համաձայնության են եկել ահաբեկչության, կոռուպցիայի, զենքի ապօրինի շրջանառության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, տնտեսական գործունեության ոլորտում կատարվող հանցագործությունների բացահայտման և այլ տեսակի հանցագործությունների բացահայտման և դրանց դեմ պայքարի երկկողմանի փորձի փոխանակման  գործում»,- ասաց Դանիելյանը:

Նախօրեին սեմինարի և կլոր սեղանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության դատախազության պատվիրակությանը սեպտեմբերի 22-ին ընդունել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով համատեղ միջոցառումների իրականացումը, ինչը նպաստում է փորձի առավել արդյունավետ փոխանակմանն ու աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը, հանցավորության դեմ պայքարում համագործակցության որակի բարձրացմանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։