486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարևորում է Միացյալ Նահանգների հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. նախագահ
20:06
22 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարևորում է  Միացյալ Նահանգների հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը, երկուշաբթի հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդունելով Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հավատարմագրերը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Հայկական պետության ղեկավարը երախտագիտություն է հայտնել ամերիկյան կառավարությանը անկախությունից ի վեր մեր երկրին ցուցաբերած հետևողական օժանդակության համար:

Սերժ Սարգսյանը  բարձր է գնահատել նաև Միացյալ Նահանգների` որպես համանախագահ երկրներից մեկի, դերը ղարաբաղան հակամարտության կարգավորման գործընթացում:

Իր հերթին նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի շնորհավորական ուղերձը` Հայաստանի անկախության տոնի առթիվ:

«Ընդգծելով Միացյալ Նահանգների՝ Հայաստանի առաջընթացին դեպի ժողովրդավարություն ու շուկայական տնտեսություն աջակցելու պատրաստակամությունը, դիվանագետն ասել է, որ կձեռնարկի առավելագույնը երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար»,- նշեցին մամուլի ծառայությունից:

Մարի Յովանովիչը Միացյալ Նահանգների կառավարության անունից ողջունել է Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու նախագահ Սարգսյանի համարձակ նախաձեռնությունը և նշել, որ այն շրջադարձային նշանակություն ունի տարածաշրջանի համար և կխթանի խաղաղության ու կայունության հաստատմանը:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-ամերիկյան տնտեսական գործակցության խնդիրներին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ տիկին դեսպանն իր գործունեության ընթացքում ամենայն աջակցություն կստանա Հայաստանի իշխանությունների կողմից:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։