484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Որսի կանոնները խախտելու համար Հայաստանի բնապահպանական տեսչությունը օգոստոսի 25-ից 6 որսորդի է տուգանել
19:22
22 Սեպտեմբերի 2008

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, օգոստոսի 25-ից հանրապետության որսահանդակներում բնապահպանական պետական տեսչության օպերատիվ խմբի կողմից իրականացվող սիրողական որսի կատարման օրինականության նկատմամբ վերահսկողության արդյունքում 6 որսորդ օրինախախտներ տուգանքի են ենթարկվել ընդհանուր առմամբ 158 հազար դրամ գումարի չափով:

Տվյալ խախտումները, ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, հայտնաբերվել են Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Արագածոտնի մարզերում ավելի քան 180 որսորդների փաստաթղթերի զննման ընթացքում։

Նախարարության տվյալներով, օրինախախտման ևս մեկ դեպք գտնվում է  վարչական վարույթում, իսկ ստուգումների արդյունքում առգրավվել է որսորդական 6 հրացան:

«Վերահսկողական աշխատանքները շարունակվում են մյուս մարզերում ևս»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է նախարարության հաղորդագրության մեջ, բնապահպանության նախարարի հրամանով  հանրապետության տարածքի /բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների/ որսահանդակներում թույլատրվում է իրականացնել լորի,  աղավնու, ջրլող որոշ թռչունների և այլ կենդանիների որս` ըստ համապատասխան ժամանակացույցերի:

Ինչպես հայտնում է Բնապահպանության նախարարությունը, օգոստոսի 25-ից հանրապետության որսահանդակներում բնապահպանական պետական տեսչության օպերատիվ խմբի կողմից իրականացվում է սիրողական որսի կատարման օրինականության նկատմամբ վերահսկողություն այն մարզերի որսահանդակներում, որտեղ առավել գերակշռում են լորը, աղավնին, ջրլող թռչունները:

Կազմավորվել է  8 հոգուց բաղկացած 2 օպերատիվ խումբ, որոնք պարբերաբար իրականացնում են անսպասելի ստուգայցեր տարբեր որսահանդակներում:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։