486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական դպրոցներում քրիստոնեության պատմության ուսուցանումը Եվրոպայում դրական են գնահատում
17:21
22 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Եվրոպական երկրներում դրական են գնահատում քրիստոնեության պատմության ուսուցանումը հայկական դպրոցներում, ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից խորհրդարանի պատգամավոր Անահիտ Բախշյանը։ 

Պատգամավորը լեհական Կրինիցա-Զդրույ քաղաքում սեպտեմբերի 10-13-ն անցկացված տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակցել է «Քրիստոնեության ճգնաժամ» թեմայով քննարկումներին։ 

«Մասնավորապես Մոլդովայի ներկայացուցիչները հավանություն տվեցին քրիստոնեական եկեղեցու պատմությունը որպես դպրոցական առարկա ուսումնասիրելու գաղափարին։ Եվրոպական երկրները դրական են գնահատում երիտասարդ սերնդին քրիստոնեության հետ հաղորդակցելու փորձերը»,- ասաց Բախշյանը։

«Մոլդովացի գործընկերները պատմեցին, որ բազմիցս առաջարկել են դպրոցներում քրիստոնեության պատմություն ուսուցանելու մասին օրենք ընդունել, բայց այն ամեն անգամ հետաձգվել է։ Կրոնի ուսումնասիրման հայկական ծրագիրը շատ դրական գնահատականների է արժանացել»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բախշյանը։

Նրա խոսքերով, քրիստոնեության ճգնաժամի խնդիրը քննարկվել է համաժողովի ընթացքում և բազում քննարկումների առիթ դարձել։ Պատգամավորը նշեց, որ խոսքը վերաբերել է ոչ թե քրիստոնեության տարբեր ուղղություններին, այլ համամարդկային ու բարոյական արժեքների ճգնաժամին։

«Համաժողովին մասնակցել են շուրջ 2000 ներկայացուցիչներ, որոնք 3 օրվա ընթացքում քննարկել են Եվրամիության ու Կովկասի համար արդիական հարցեր ու խնդիրներ»,- ասաց Բախշյանը։

Լեհաստանում տնտեսական համաժողովին Հայաստանը ներկայացրել են Ստեփան Սաֆարյանը, ով մասնակցել է «Կովկասում տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով քննարկումներին, Լարիսա Ալավերդյանը, ով մասնակցել է «Եվրոպական քաղաքակրթության արժեքները» թեմայով քննարկումներին և Անահիտ Բախշյանը՝ «Քրիստոնեության ճգնաժամը» քննարկումներին։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։