478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Իգոր Բուտմանի Երևանի համերգը կարող է մինի ջազ-փառատոնի վերածվել. Մալխասյան
14:59
22 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս  հանրահայտ տենոր-սաքսոֆոնահար Իգոր Բուտմանի Երևանի համերգը կարող է մինի ջազ-փառատոնի վերածվել, ասաց «Հայկական ջազը 70 տարեկան է» կազմկոմիտեի նախագահ Լևոն Մալխասյանը։

Իգոր Բուտմանի հանրահայտ ջազ-քառյակի տոնական համերգը՝ նվիրված հայկական ջազի 70-ամյակին և հայկական դրամի 15-ամյակին, տեղի կունենա սեպտեմբերի 26-ին Հայաստանի Ֆիլհարմոնիայի Ա.Խաչատրյանի անվ. մեծ դահլիճում։ Համերգի գլխավոր հովանավորն է ՎՏԲ-Հայաստան բանկը՝ Կենտրոնական բանի և Մշակույթի նախարարության աջակցությամբ։   

«Մեր հանդիպումները խոստանում են երաժշտականորեն արգասաբեր լինել և երևանցիներին հաճույք կպատճառեն, քանի որ յուրաքանչյուր ջազ-համերգ Երևանում մեխանիկորեն վերածվում է մինի ջազ-փառատոնի, երբ պրոֆեսիոնալ երաժիշտները վարպետության դասեր են տալիս Կոնսերվատորիայում, հայ ջազմենների հետ նվագում են ավանդական ջեմ-սեյշն»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Մալխասյանը։

Հայ ջազմենի խոսքերով, այդ համերգը այս տարվա ջազային իրադարձություններից ամենալուրջն է:

«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում է Իգոր Բուտմանը, երաժիշտ, ով Տագանկայում ջազ-ակումբ է բացել և ունի իր բիգ-բենդը, Մոսկվայում համաշխարհային մակարդակի աստղերի մասնակցությամբ բազմաթիվ ջազ-փառատոնների կազմակերպիչն է»,- պարզաբանեց Մալխասյանը։

Սկսած 1999 թ.-ից՝ Իգոր Բուտմանի քառյակը Ռուսաստանի լավագույն ջազային խումբն է համարվում։ Նրանք հանդես են եկել Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Բուլղարիայի և Թուրքիայի փառատոններում, համերգներ են տվել Իսրայելի և Ամերիկայի լավագույն ջազային ակումբներում, ինչպես նաև ելույթ են ունեցել NBC հեռուստատեսության ուղիղ եթերում։  

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ  գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը նշեց, թե բանկը, որն այս տարի դառնում է 85 տարեկան, համարյա հայկական ջազի հասակակիցն է և ակտիվորեն աջակցում է երկրում երաժշտության այս ուղղությանը։ «Շատ հաճելի է, որ մենք հնարավորություն ունենք ևս մեկ անգամ Հայաստան բերել լավ երաժիշտների։ Մենք մտադիր չենք կանգ առնել այս գործում և շարունակելու ենք աջակցել ինչպես հայտնի երաժիշտներին, այնպես էլ երիտասարդությանը, որ սքանչելի ջազ է նվագում և նպաստում է Հայաստանում և նրա սահմաններից դուրս այդ ուղղության զարգացմանը»,-ասաց նա։

ՎՏԲ -Հայաստան բանկի աջակցությամբ 2008թ. առաջին կիսամյակում հանրապետություն այցելեց Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցը» թատրոնը, 2008-2009 ուսումնական տարեսկզբին բանկը ՌԴ Պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ դպրոցին նվիրեց նորագույն համակարգչային տեխնիկայի հավաքածու։

Բացի այդ, ՎՏԲ -Հայաստան բանկը մշտապես օժանդակություն է ցուցաբերում Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնին։

«ՎՏԲ –Հայաստան բանկ» ՓԲԸ-ն (նախկինում «Հայխնայբանկ») ռուսական ՎՏԲ խմբի անդամ է դարձել է 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի արժեթղթերի 100%-անոց փաթեթի միակ սեփականատերն է ռուսական ՎՏԲ բանկը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: