480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը շնորհավորել է հայրենիակիցներին Անկախության օրվա կապակցությամբ
12:38
22 Սեպտեմբերի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է հանրապետության քաղաքացիներին՝ Անկախության 17-րդ տարեդարձի կապակցությամբ։

«17 տարի առաջ մեր հավաքական կամքի արտահայտության շնորհիվ հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների երազանքը դարձավ անշրջելի իրողություն: Տասնյոթ տարի առաջ մեր անկախության համար իրենց քվեն տված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կերտում են այսօրվա ու վաղվա Հայաստանի պատմությունը»,- նախօրեին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից մեջբերեցին «Նովոստի-Արմենիա» գործակալության համար։

Ուղերձում նշվում է, որ հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախության կորստի հետ «և չէր կարող հաշտվել այն ազգը, ում պատմիչներն ու գրողները անազատությունն ու օտարի իշխանությունը դեռ դարեր առաջ անվանել են անօրեն»։

«Պատահական չէ, որ մեզնից յուրաքանչյուրն այս տոնական օրը մտովի պատասխանում է հարցերի. ի՞նչ է իր համար անկախությունը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Հայաստանն այս ճանապարհին, ինչպիսի՞ն պետք է լինի մեր երկրի զարգացման ընթացքը, պետականության ի՞նչ ավանդույթներ ենք թողնելու ազատության մեջ ծնված մեր զավակներին: Այդ հարցերը ես տալիս եմ նաև ինձ»,- ընդգծվում է ուղերձում։

Սարգսյանի խոսքերով, «Անկախությունը մեր երազանքի իրականացումն է, մեր կենսագրությունը. վայրիվերումներով, մաքառումով ու պայքարով լեցուն շրջանը, մեր ազգային արժանապատվությունը պաշտպանելու հնարավորությունն ու կարողությունը, զոհողությունների գնալու, այդ զոհողությունների գնով համազգային ձեռքբերումներ ունենալու, դրանցով միասնաբար հպարտանալու իրավունքը»։

«Մեր պատմությունը մեր կամքով կերտելու իրավունքն է անկախությունը. այլեւս անփոխարինելի ու անսակարկելի»,- ասվում է նախագահի ուղերձում։ Փաստաթղթում նշվում է, որ հայ ժողովրդին հաջողվել է տասնյոթ տարվա ընթացքում պաշտպանել իր երկիրը, կայացնել պետական համակարգը, դնել զարգացող տնտեսության հիմքերը, նոր շունչ հաղորդել մշակույթին, կրթությանը, առողջապահությանը։

«Այսօր մեր երկիրը առաջ է ընթանում, իսկ եթե կա զարգացում, ապա կա ուժ, որ կանգնած է այդ զարգացման թիկունքում: Այդ ուժը մեր հայրենակիցներն են, նրանց աշխատանքը, նվիրումն ու զոհողությունները: Այդ ուժը մեզնից յուրաքանչյուրն է: Սրանով է, որ մեզ համար սեպտեմբերի 21-ը ազգային հպարտության տոն է: Այս հպարտությունն ինքնահավանություն չէ բնավ: Մեր հպարտությունը չի սնվում միայն մեր փառավոր պատմությունից, մեր նախնիների նվաճումներից ու հաղթանակներից, այլ հիմնվելու է պետականության այն ավանդույթների վրա, որոնց հիմքը դրվում է այսօր»,- ընդգծվում է երկրի ղեկավարի ուղերձում։

Ըստ Սարգսյանի, անկախության հռչակումից ցայսօր «մենք ձևավորում ենք հայոց պետության նոր ավանդույթներ»։

«Հրաշալի ավանդույթների կողքին, ցավոք, առկա են այնպիսիք, որոնք անընդունելի են: Մենք այլևս հասուն պետություն ենք և պետք է կարողանանք արմատախիլ անել մեր առաջընթացն արգելակող երևույթներն ու խթանել լավը. այն արժեքները, ինչի համար պայքարել են սերունդներ, այն արժեքները, որ մենք դավանում ենք. ազատություն, ժողովրդավարություն, հավասարություն օրենքի առաջ: Մենք տեր ենք կանգնելու այս արժեքներին»,- ասվում է ուղերձում։

Եվս մեկ անգամ շնորհավորելով հայրենակիցներին Անկախության տոնի կապակցությամբ և մաղթելով ամենայն բարիք ու հաջողություններ՝ նախագահը նշեց, որ «տարեցտարի «ազատություն» և «անկախություն» եզրերը մեզ համար լցվում են նոր բովանդակությամբ ու խորհուրդով»։

«Մենք կարողացանք հաղթահարել դժվարությունները, մենք չընկրկեցինք: Մեզ համար հստակ դարձավ, որ միայն անկախությունն է հնարավոր դարձնում լիարժեքորեն պաշտպանել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը: Դրանք մենք շարունակելու ենք պաշտպանել բոլոր միջոցներով»,- ընդգծվում է Սարգսյանի ուղերձում։

Հայաստանի Անկախության  Հռչակագիրը ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ։ Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը չեղյալ հայտարարվեց և հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%-ը կողմ էր քվեարկել։

Երկու օր անց Գերագույն Խորհուրդը հռչակեց Հայաստանն անկախ, ինքնուրույն պետություն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։