484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկել է շախմատի ՄԱԿ-ի գավաթի խաղարկությունը
19:22
19 Սեպտեմբերի 2008

Ուրբաթ Երևանում մեկնարկել է շախմատի ՄԱԿ-ի գավաթի խաղարկությունը։

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը նաև ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահն է։

Ինչպես մրցաշարի բացման արարողության ժամանակ նշեց ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի նախագահ Արմինե Պոդոսյանը, շախմատային մրցաշարի նպատակը Հայաստանում ՄԱԿ-ի արժեքների տարածմանը նպաստելն է, երկրի մարզերում երիտասարդության միջև երկխոսություն հաստատելն ու սպորտի միջոցով հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելը։    

Նա հայտնեց, որ սա արդեն չորրորդ մրցաշարն է, որն անցկացվում է ՀՀ Շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ։

«Մասնակիցներն աառջին ընտրական փուլն անցնում են մարզերում, որից հետո Երևանում անցկացվում է համահանրապետական մրցույթը։ Այս տարի մրցույթին մասնակցում են 6-12 տարեկան 40 երեխաներ»,- ասաց Պոդոսյանը։   

Նրա խոսքերով, հաղթողը կորոշվի յոթ բլից-պարտիաների արդյունքում։

Միջոցառման համակազմակերպիչը՝ ՀՀ Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, իր հերթին հիշեցրեց, որ տվյալ գավաթի հիմնադիրներից մեկը Կարեն Ասատրյանն է, որի հիշատակին էլ այս տարի նվիրված է առաջնությունը։

«Սա ամեն աշուն անցկացվող շախմատային տոն է, քանի որ դրան մասնակցում են Հայաստանի 35 քաղաքների ամենատաղանդավոր երեխաները»,- ասաց Լպուտյանը։ 

Նա նաև հայտնեց, որ երեխաների մրցույթին զուգահեռ երեք հայ գրոսմեյստերներ, որոնց թվում օլիմպիական չեմպիոններ, համաժամանակյա խաղի սեանս են անցկացնելու։

«Գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Արման Փաշիկյանը հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և Երևանի Պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ համաժամանակյա խաղի սեանս կանցկացնեն»,- ասաց Լպուտյանը՝ ավելացնելով, որ գրոսմայստերներից յուրաքանչյուրը կխաղա 15 տախտակի վրա։

Միևնույն ժամանակ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը նշեց, որ այսօրվա մրցույթն ապացուցում է շախմատի՝ որպես մարզաձևի տարածված լինելը Հայաստանում։

«Այստեղ հաղթողներ չեն լինում, քանի որ ամեն դեպքում խաղում ու հաղթում է Հայաստանի շախմատային դպրոցը»,- ասաց Գրիգորյանը։

Շախմատի ՄԱԿ-ի գավաթի խաղարկությունը Հայաստանում անցկացվում է չորրորդ տարին անընդմեջ՝ ՄԱԿ-ի հայկական գրասենյակի, Հայաստանի Շախմատի ակադեմիայի և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի կողմից՝ Երևանի Պետական համալսարանի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի Հասարակական տեղեկատվության վարչության, «Փյունիկ» հաշմանդամների միության, Հայ բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ։ 

Այս տարի ավանդական առաջին, երկրորդ, երրորդ տեղեից զատ, որոնց տերերին հովանավորների կողմից դրամական մրցանակներ ու նվերներ են նախատեսված, հայտարարված է նաև «Կարեն Ասատրյանի» անվ. հատուկ մրցանակ՝ նվիրված ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի նախագահի հիշատակին։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: