480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ուժային գերատեսչությունների մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են հանրապետության անկախության հռչակման 17-րդ տարելիցի կապակցությամբ
17:38
19 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ սեպտեմբերի 21-ին նշվող Հայաստանի Հանրապետության անկախության 17-ամյակի կապակցությամբ երկրի Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և դատախազության աշխատակիցներին պարգևատրելու մասին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ներդրումների համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, գնդապետ Գարեգին Մխիթարյանը,  «Արիության մեդալով»՝ ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ Ավագ Մարգարյանը, ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության «Ա» վարչության բաժանմունքի պետ, մայոր Հրայր Միքայելյանը, Մարտական ծառայության մեդալով` ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետի պաշտոնակատար, մայոր Ռոբերտ Բազիկյանը, ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Խաչատրյանը: Բացի այդ, գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետ, գնդապետ Արզուման Հարությունյանին։

Ըստ նախագահի հրամանագրերի, ՀՀ Պետական պահպանության ոլորտում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են` ՀՀ Պետական պահպանության ծառայության 2-րդ բաժնի պետ, գնդապետ Մարտիրոս Քյուփելայնը,  Պետական պահպանության ծառայության պահպանության գնդի հրամանատար, գնդապետ Արթուր Բաղդասարյանը,  Մարտական ծառայության մեդալով` Ծառայության արագ արձագանքման բաժնի պետ, գնդապետ Յուրի Բաղդասարյանը, Ծառայության 1-ին բաժնի  1-ին բաժանմունքի պետ, մայոր Արամ Շագիդանովը,  իսկ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով` Ծառայության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանը։

Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի և ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով երկրի նախագահը պարգևատրել է նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանին, Արիության մեդալով` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի կրտսեր օպերլիազոր, ոստիկանության ավագ սերժանտ Նարեկ Թոխյանին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի կրտսեր օպերլիազոր, ոստիկանության ավագ ենթասպա Էդուարդ Մելքոնյանին,  Մարտական ծառայության մեդալով`

ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ադամյանին, ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման գնդի հրամանատար, գնդապետ Արսեն Գալստայնին։

Երկրի ղեկավարը պարգևատրել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակիցներին՝ զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար։ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգևատրվել է` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով` թիվ 34153 զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանը, թիվ 21629 զորամասի հրամանատար, գնդապետ Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Կամո Քոչունցը։Բացի այդ, Արիության մեդալով պարգևատրվել են թիվ 54574 զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Մերուժան Առաքելյանը, թիվ 25918 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Նորայր Միրզոյանը։ Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են պաշտպանության գերատեսչության ևս 35 աշխատակիցներ։

Բացի այդ, հանրապետության նախագահի հրամանագրով, վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում է շնորհվել Հայաստանի հանրապետության գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանին, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Գոշ մեդալով պարգևատրվել են ՀՀ զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Արմեն Խաչատուրյանը և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գուրգեն Պողոսյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։