482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը մտադիր է աջակցել երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը
16:51
19 Սեպտեմբերի 2008

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը (Marie L.Yovanovich) մտադիր է առավելագույն ջանքեր գործադրել` հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը նպաստելու համար։ 

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այս մասին դեսպանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնելու արարողության ժամանակ։  

Իր հերթին նախարարը շնորհավորել է նրան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել դիվանագիտական առաքելության կատարման գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը և հետամուտ է լինելու երկու երկրների բարեկամական գործընկերության և համագործակցության ամրապնդմանը:

ԱՄՆ սենատը օգոստոսի 1-ին հավանություն է տվել Մարիա Յովանովիչի (Marie L.Yovanovich)  թեկնածությանը՝ որպես Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի: Նրա  թեկնածությունը առաջ է քաշվել ԱՄՆ նախագահ Բուշի վարչակազմի կողմից ընթացիկ տարվա մարտին։

Այդ որոշումը միանշանակորեն չի ընդունվել ԱՄՆ-ում հայկական լոբբիի կողմից, քանի որ հունիսի 19-ին ելույթ ունենալով սենատի արտաքին կապերի կոմիտեում, Յովանովիչը խուսափեց ցեղասպանություն կոչել 1915 թ.-ի հայկական եղեռնը Օսմանյան Թուրքիայում՝ բնորոշելով այդ չարագործությունը որպես «զանգվածային սպանություն էթնիկական հողի վրա և Օսմանյան կայսրության մայրամուտին կես միլիոն հայի բռնի տեղահանում»։   

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թ.-ի սեպտեմբերից՝ այդ պաշտոնում Ջոն Էվանսի դիվանագիտական առաքելության վաղաժամ ավարտից հետո։ Հայկական մամուլի և հասարակության կարծիքով Հայաստանից Էվանսի ետկանչման պատճառը հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչեցված հայտարարություններն էին:

2007 թ.-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը այդ պաշտոնի համար ներկայացրեց դիվանագետ Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որը բազմաթիվ անգամ ներկայացվել էր Կոնգրեսի հաստատմանը, սակայն չէր հաստատվել՝ հայկական լոբբիի ջանքերով։ Հոգլանդի թեկնածությունը մերժվել էր հայկական լոբբիի կողմից այն պատճառով, որ դիվանագետը չէր ցանկացել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունն ընդունել որպես հայ ժողովրդի նկատմամբ գործած  ցեղասպանություն։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։