478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների հետաքննությանը կմասնակցի Նյու Ջերսիի դատախազներից մեկը. գլխավոր դատախազ
16:28
19 Սեպտեմբերի 2008

Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների պատճառների հետաքննության  խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար շուտով երկիր կժամանի ամերիկացի մասնագետ, հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ շուտով երկիր կժամանի մի մասնագետ, որն Նյու Ջերսիում դատախազ է աշխատել։ Հուսով եմ, որ մասնագետը աջակցություն կցուցաբերի մարտյան իրադարձությունների հետաքննությանը և մի շարք խորհուրդներ կտա»,- նշեց Հովսեփյանը ուրբաթ ճեպազրույցի ժամանակ։    

Գլխավոր դատախազն ավելացրեց, որ մարտի անկարգությունների հետաքննությանը  ամերիկացի մասնագետի մասնակցության մասին տեղեկատվությունն իրեն տրամադրել է մարտի 1-2-ի իրադարձությունների հետաքննման գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը։

Իր հերթին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փինինգթոնը նշեց, որ ամերիկյան ու հայկական կողմերը մի շարք բանակցություններ են վարել մարտի իրադարձությունների հետաքննմանը մասնագետների մասնակցության առնչությամբ, բայց ներկայումս ամերիկացի մասնագետները հետաքննությանը չեն մասնակցում։  

«Բայց քննարկումները շարունակվում են, մենք բանակցում ենք Սամվել Նիկոյանի և ՀՀ կառավարության հետ և շուտով որոշակի արդյունքների կհասնենք»,- ասաց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: