478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱՕԿ-ի ղեկավարն ու 2008 թ. Օլիմպիադայի մրցանակակիրները պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով
13:15
19 Սեպտեմբերի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ազգային օլիմպիական (ԱՕԿ) կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին և 2008 թ. Պեկինի Օլիմպիադայի հայ մրցանակակիրներին պարգևատրելու մասին:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱՕԿ-ի նախագահը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում նշանակալի ներդրումների, ինչպես նաև 2008 թվականի Պեկինի 29-րդ օլիմպիական խաղերին մասնակից հայ մարզիկների ֆիզիկական բարձր պատրաստվածության ապահովման գործում ծանրակշիռ ավանդի համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչման են արժանացել ՀՀ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆիկ Մեհրաբյանը,  ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը և ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր  մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը։

Բացի այդ, Պեկինի 29-րդ օլիմպիական խաղերի ընթացքում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար ՀՀ նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրել է հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Ռոմա Ամոյանին, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Յուրի Պատրիկեևին, ծանրամարտիկ Գևորգ Դավթյանին, ծանրամարտիկներ Տիգրան Գ. Մարտիրոսյանին, Տիգրան Վ. Մարտիրոսյանին, բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանին։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: