483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+13
Եղանակը Երևանում
Հայ
Նալբանդյանը դեմ չէ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը
11:49
19 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ դեմ չէ Նյու Յորքում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։

Նա հիշեցրել է, որ դեռևս սեպտեմբերի 7-ին Երևանում նա և Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը պայմանավորվել են հանդիպել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

«Պարոն Բաբաջանը առաջարկել է հանդիպում կազմակերպել նաև եռակողմ ձևաչափով: Ես դեմ չեմ նման հանդիպման կազմակերպմանը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Նալբանդյանի խոսքերը ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նա նաև ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի նախագահների հանձնարարությամբ,  Թուրքիայի ԱԳ նախարար Բաբաջանի հետ անցկացված բանակցությունների արդյունքում երկու արտգործնախարարները հայտնել են երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման մեր վճռականության մասին։ «Մենք փորձում ենք քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Հուսով եմ, որ մենք կգնանք այդ ճանապարհով առանց միմյանց առջև արհեստական խոչընդոտներ ստեղծելու», - ասել է Նալբանդյանը։

ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հայ և թուրք դիվանագետների շփումներ միշտ էլ եղել են և «որևէ արտառոց բան չկա այդ հանդիպումների մեջ»։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ 

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Բացի այդ, Թուրքիան զբաղեցնում է ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 6-ին Երևանում էր գտնվում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը։ Այցի ընթացքում երկրի ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հարթեցման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։