478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում պետք է վերանա անպատժելիության մթնոլորտը. նախագահ
10:44
19 Սեպտեմբերի 2008

Հայաստանում հաստատված անպատժելիության մթնոլորտը պետք է վերանա, կարծում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք պետք է  անհանդուրժողական լինենք կոռուպցիոն երևույթների նկատմամբ, պետք է անհանդուրժողական լինենք անպատասխանատվության նկատմամբ, սեփական գործունեությանը ոչ քննադատաբար մոտենալու նկատմամբ»,- հինգշաբթի ասել է նախագահը՝ Վճռաբեկ դատարանում ներկայացնելով դատարանի նորանշանակ նախագահ Արման Մկրտումյանին։

Նշելով, որ հրամանագիրը ստորագրել է  սեպտեմբերի 17-ին` հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի առաջարկությունը, Հանրապետության նախագահը շնորհավորել է Արման Մկրտումյանին` այդ բացառիկ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ցանկություն է հայտնել, որ նա իր գործունեությամբ, վարք ու բարքով օրինակ ծառայի Հանրապետության բոլոր դատավորների համար:

Հանրապետության ղեկավարն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Ակնհայտ է, որ արդարադատության որակը գնահատվում է բացառապես հասարակական ընկալմամբ, և եթե այս տեսանկյունից նայելու լինենք, ապա, մեղմ ասած, արդարադատության իրականացման որակը մեր երկրում խիստ կաղում է:

Ես բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր երկրում դատարանը լինի անկախ և դատավորն անկաշառ: Միայն նախագահի ցանկությամբ, միայն գործադիրի ջանքերով, նույնիսկ դրան գումարած նաև օրենսդիրների նախաձեռնությունները, ջանքերը բավարար չեն, որպեսզի մենք կարողանանք լուծել մեր երկրի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող այս համակարգի խնդիրները:

«Մենք ներսից պետք է ունենանք աջակիցներ, մենք ձեր նախաձեռնությունների կարիքն ունենք եւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում` օգնելու ձեզ: Դուք պետք է կարողանաք կայացնել դատական համակարգը»,- ասել է նախագահը։

Ըստ Սերժ Սարգսյանի, բոլոր այն երկրները, որոնք այսօր համարվում են  կայացած, երկար ճանապարհ են անցել, բայց կարողացել են ունենալ, իրոք, անկախ դատարաններ և անկաշառ դատավորներ: «Հասկանալի է, որ մեկ, տասը, հիսուն կամ հարյուր տարում անհնար է ամեն ինչը դարձնել իդեալական, բայց որ դրան պետք է ձգտենք, այստեղ կասկած լինել չի կարող: Ես նաև հասկանում եմ, որ դատարանը դժվար թե կարողանա բավարարել բոլորի ցանկությունները, հասկանում եմ, որ մշտապես կարող են լինել դժգոհ մարդիկ, բայց սա բերել որպես պատճառ և ասել, թե հասարակությունը դժգոհ է, որովհետեւ դատարանը չի կարող բավարարել բոլոր կողմերի ակնկալիքները, այսպիսի հարցադրման հետ երբեք չեմ կարող համաձայն լինել»,- ասել է նա։

«Ուզում եմ, որպեսզի Վճռաբեկ դատարանի դատավորները գիտակցեն իրենց պատասխանատվության աստիճանը և դերակատարության չափը, որպեսզի բոլորդ միասին օգնեք, օժանադակեք դատարանի նախագահին` նորովի նայելու անցած ճանապարհին, շարունակելու այն դրականը, որ տեսնում ենք բարեփոխումների ճանապարհին և, իհարկե, շատ պարագաներում նաև շրջադարձ կատարել, քննադատաբար վերաբերել այն նորին, որ փորձել ենք անել, որովհետև, եթե վստահության չափը չի մեծանում, դժգոհության աստիճանը չի փոքրանում, նշանակում է, բարեփոխումներն իրենց նպատակին չեն ծառայել: Մենք երբեք չպետք է կաշկանդված լինենք որևէ որոշումով, որևէ քայլով, քանի որ այդ դեպքում չենք կարող հաջողության հասնել», ասել է երկրի ղեկավարը:

Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Վճռաբեկ դատարանի նախագահն առանց երկար ժամանակ կորցնելու առաջարկություններ կներկայացնի, թե ինչպիսի փոփոխությունների տեսլական ունի և ինչպես կարելի է լուծել առկա խնդիրները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: