478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ծանոթացել է Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման ընթացքի հետ
10:40
19 Սեպտեմբերի 2008

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հինգշաբթի տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է զեկուցել հայկական երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարման ընթացքի և, մասնավորապես, կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումային ծրագրի մասին:

Հարավկովկասյան երկաթուղիները (ՀԿԵՈւ) «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստր ընկերությունն է, որը ստեղծվել է հատուկ Հայկական երկաթուղիները կառավարելու համար

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նախարարը նախագահին տեղեկացրել է, որ կոնցեսիոն ժամանակահատվածում ներդրվելու է մոտավորապես 175 միլիարդ դրամ (շուրջ 580 մլն դոլար), որից մոտ 60 (շուրջ 200 մլն)` առաջիկա հինգ տարիների ընթացքում: Արդյունքում արդիականացվելու է երկաթուղային ենթկառուցվածքների համակարգը, ինչը նպաստելու է բեռների և ուղևորների փոխադրման որակի բարձրացմանը և համապատասխանեցմանը գործող միջազգային չափանիշներին:

Նախագահը հանձնարարել է հետևել կոնցեսիոն կառավարման համակարգին, իրականացնել պատշաճ վերահսկողություն ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ:

ՀՀ նախագահը հանձնարարել է նաև ակտիվորեն շարունակել աշխատանքները այլընտրանքային հաղորդակցության ճանապարհների մշակման ուղղությամբ, ինչը առավել արդիական է դառնում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համատեքստում:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը: