480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանյան հանդիսատեսը ջերմորեն է ընդունել ՄԳԹ թատերախմբին. դերասան Տրուխին
17:36
18 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանյան հանդիսատեսը ջերմ ընդունելություն է ցուցաբերել Մոսկվայի Չեխովի անվ. Գեղարվեստական ակադեմիական թատրոնի (МХТ) թատերախմբին, որի հյուրախաղերը սեպտեմբերի 17-18-ն անցնում են Երևանում, ասաց թատրոնի դերասան, համանուն ներկայացման մեջ Համլետի դերակատար Միխայիլ Տրուխինը։

ՄԳԹ թատերախումբը, որի հյուրախաղերն անցնում են շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում, երևանյան հանդիսատեսին ներկայացրեց «Համլետ» ներկայացումը՝ ռեժիսոր Յուրի Բուտուսովի բեմադրությամբ։

«Երեկ մենք շատ հուզված էինք, քանի որ առաջին անգամ ենք Հայաստանում։ Որոշակի մտավախություն կար, որ հանդիսատեսը ճիշտ չի ընկալի ներկայացումն ու չի հասկանա մեզ։ Առաջին գործողությունն անցավ հանդիսատեսի կողմից «շոշափելու» մթնոլորտում, բայց ներկայացման ավարտը ցույց տվեց, որ գաղափարները համընկել են»,- հինգշաբթի ասաց Տրուխինը լրագրողներին։ Դերասանը լրագրողներին պատմեց նաև երևանյան հանդիսատեսի կողմից ներկայացմանը ցուցաբերված արտասովոր արձագանքի մասին։  

«Ի զարմանս ինձ, հանդիսատեսն արձագանքում էր բոլորովին ոչ այն տեղերին, որոնց արձագանքում են Ռուսաստանում։ Սկզբում ես մտածեցի, որ դա քաղաքավարության ժեստ է, բայց հետո հասկացա, որ դա այդպես չէ»,- ասաց նա։ Տրուխինը նշեց, որ բեմադրության ողջ պատմության ընթացքում հանդիսատեսի արձագանքն առաջին անգամ հնչել է ներկայացման ճիշտ տեղերում։  

Խոսելով ներկայացման ժամանակակից մատուցման մասին, որը հայտնի է որպես Մխատովյան «Համլետ», Տրուխինն ավելացրեց, որ ժամանակակից հանդիսատեսի կողմից ներկայացումն ավելի լավ ընկալելու համար անհրաժեշտ է «այսօրվա սեփական հոգին» ներդնել։
 
Իր հերթին Կլավդիոսի դերակատար, թատրոնի ու կինոյի հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին ավելացրեց, որ Բուտուսովի բեմադրության մեջ պետք է ուշադրությունը կենտրոնացնել ժամանակակից հանդերձանքի վրա։

«Թատրոնի նպատակն այն է, որ ներկայացմանը ներկա գտնվողները լան ու ծիծաղեն։ Ինձ թվում է, որ մենք մոտեցանք դրան»,- ասաց Խաբենսկին։

Դերասանը նշեց, որ իրեն հետաքրքիր էր հանդես գալ Կլավդիոսի դերում։ «Ինձ հետաքրքիր էր աշխատել այդ դերում, ես նրանցից չեմ, ով երազում է Համլետ խաղալ»,- ասաց Խաբենսկին՝ ավելացնելով, որ ինքը փորձել է հանդիսատեսին Կլավդիոսի կերպարի նոր մեկնաբանություն առաջարկել։

Մամուլի ասուլիսին ներկա ՄԳԹ դերասան Միխայիլ Պորեչենկովը, որը հանդես է գալիս Պոլոնիուսի դերում, անկեղծորեն խոստովանեց լրագրողներին, որ չի կարդացել Շեքսպիրի «Համլետը»։

«Դերն ստանալուց հետո ես պայքարում էի ռեժիսորի հետ, իսկ նա՝ ինձ հետ։ Երևի ես այս ներկայացման մեջ տեղի ունեցող իրադարձությունների ողջ լրջությունն ու մռայլությունը ստվերելու համար եմ»,- ասաց նա։

Դերասանի հավաստմամբ, «Համլետ» բեմադրության վրա աշխատելու ընթացքում ինքը զուգահեռ նկարահանել է սեփական կինոֆիլմը և այնքան էլ լուրջ չի վերաբերվել թատրոնի իր դերին։ «Ես միանգամայն պատահաբար եմ հայտնվել այս տաղանդավոր հրեշների շարքում»,- ավելացրեց նա։  

Երևանում սեպտեմբերի 7-18-ն անցկացվող շեքսպիրյան փառատոնի կազմակերպիչը թատերական գործիչների Միությունն է, ՀՀ Մշակույթի նախարարությանը կից թատրոնի միջազգային ինստիտուտը և մայրաքաղաքի քաղաքապետարանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։