478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Ռուսաստանը վերսկսել են համագործակցությունը գիտության ոլորտում. ՌԳԱ փոխնախագահ
16:47
18 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Ռուսաստանը վերսկսել են համագործակցությունը գիտության ոլորտում, ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Գենադի Մեսյացը։

«Խորհրդային ժամանակներում մեր երկու երկրների միջև սերտ համագործակցություն կար, որը 90-ականների սկզբներին սկսեց անկում ապրել, իսկ այժմ այդ հարաբերությունները նորից զարգանում են»,- ասաց նա լրագրողներին Երևանում աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ։

«Միակ թերությունը ֆինանսավորման հարցն է, և հայկական կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այդ փաստին»,- նշեց ՌԳԱ փոխնախագահը՝ հավելելով, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան բարձր գիտական ներուժ ունի։

Նա ընդգծեց, որ Վիկտոր Համբարձումյանը եղել է և առայսօր մնում է ականավոր գիտնականի խորհրդանիշ, որը ձգտում էր դեպի բոլոր գիտնականների փոխգործակցություն և գտնում, որ գիտական համագործակցության ճանապարհին խոչընդոտներ չպետք է լինեն։

Իր հերթին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ Վիկտոր Համբարձումյանը պատգամ է թողել հայ գիտական հասարակայնությանը՝ պահպանել համագործակցությունը բոլոր երկրների հետ գիտության բնագավառում, քանի որ գիտությունը քաղաքականությունից դուրս է։ «Անկախ տեղի ունեցող քաղաքական գործընթացներից, երկրները պետք է համագործակցեն գիտության ոլորտում»,- հավելեց նա։

Միաժամանակ Մարտիրոսյանն ընդգծեց, որ շատ հայ գիտնականներ գիտական մկրտություն են ստացել Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսուոմ։

Իր հերթին Դուբնայի Միջուկային հետազոտությունների Միացյալ ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Սիսակյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեն համագործակցության հստակ ծրագրեր, որոնք հաջողությամբ կարող են առևտրայնացվել։ Որպես միակ խնդիր Սիսակյանը նշեց ֆինանսավորման անբավարար լինելը, ինչի կապակցությամբ հայկական կողմին չի բավարարում սարքավորումների բազան։

Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը մեկնարկել է Երևանում սեպտեմբերի 15-ին։ «Տիեզերական մարմինների էվոլյուցիան դրանց ֆիզիկական ակտիվության արդյունքում» թեմայով գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Գերմանիայի, Իրանի, Իսրայելի, Վրաստանի, Լեհաստանի, Իսպանիայի հայտնի գիտնական-աստղաֆիզիկոսներ։

Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) հայտնի խորհրդային գիտնական է, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանն աշխատել է աստղերի և ամպամածությունների ֆիզիկայի, աստղագիտության և աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության (կոսմոգոնիայի) ոլորտներում։----0--
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: