478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունը վախենում է Թուրքիայի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդի կարգավիճակ ստանալուց. Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար
16:32
18 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիային ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդի կարգավիճակ տալու հնարավորության մասին շրջանառվող լուրերը մտահոգում են հայկական ընդդիմությանը, ասաց ՀՀ առաջին նախագահ, արմատական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

«Այսօր ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խոսակցությունները, և Հայոց համազգային շարժումն առաջին հերթին մտահոգ է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխության և հակամարտության կարգավորման հարցում Թուրքիային միջնորդի դեր տալու հնարավորությամբ»,- ասաց նա հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։  

Միևնույն ժամանակ Մուսինյանը նշեց, որ Հայաստանի իշխանություններն այդ հարցի առնչությամբ արդեն հայտարարել են, որ ՄԽ ձևաչափի փոփոխության անհրաժեշտություն չկա, բայց մտավախություն հայտնեց Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների առաջիկա հանդիպման կապակցությամբ, որը մոտ ժամանակներս կայանալու է Նյու Յորքում։   

Ինչպես ասաց ընդդիմության առաջնորդի մամուլի քարտուղարը, այդ հանդիպման ընթացքում կարող են փաստաթղթեր ստորագրվել, որոնց միջոցով Թուրքիան ակտիվ դեր կստանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։   

Ընդդիմության շարքերում տագնապ հարուցող այլ հարցերի շարքում Մուսինյանը նշեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ազատագրված տարածքները և ՀՀ կառավարության փաստացի համաձայնությունը՝ հայերի Ցեղասպանության մասին հայ-թուրքական փաստահավաք հանձնաժողովի ստեղծման մասին Թուրքիայի առաջարկին։

«ՀՀ իշխանությունները չարձագանքեցին այս երկու հարցին։ Քանի որ այս հարցերն անմիջականորեն կապված են Հայաստանի ազգային անվտանգության հետ և դրանց սխալ լուծման դեպքում հայկական պետությունը կարող է էական ու անդառնալի վնաս կրել, անհրաժեշտ է հասնել իշխանությունների պատասխանին»,- ընդգծեց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: