486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը անվտանգության հայեցակարգեր կմշակի բոլոր հիմնական ուղղություններով. Բաղդասարյան
16:11
18 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը անվտանգության հայեցակարգեր կմշակի բոլոր հիմնական ուղղություններով, հիգշաբթի լրագրողներին հայտնեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

«Այդ հայեցակարգերը կմշակվեն, կհաստատվեն Ազգային անվտանգության խորհրդի կողմից և կդառնան Հայաստանի նախագահի հրամանագրեր։ Այդ ամենը թույլ կտա ապահովել գործունեության տարբեր ոլորտների կառավարումը՝ ունենալով հստակ հայեցակարգային մոտեցումներ»,- նշեց Բաղդասարյանը։
 
Ըստ նրա, մշակված հայեցակարգերի հիման վրա կընդունվեն կառավարական ծրագրեր, կմշակվի հստակ ժամանակացույց, կտրամադրվեն ֆինանսական միջոցներ և կերաշխավորվի դրանց իրականացումը։

Նրա խոսքերով, միայն Տրանսպորտի և կապի ու ԱԻ նախարարությունների գործունեության ոլորտում, որոնց պորտֆելները վստահված են «Օրինաց Երկիր» կուսակցությանը, մշակվելու է 25 հայեցակարգ, իսկ ընդհանուր առմամբ բոլոր նախարարություններով մշակվելու է ավելի քան 150 հայեցակարգ։

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ մոտ ժամանակներս երկրում իրականացվող համակարգային բարեփոխումների արդյունքներն ավելի շոշափելի կլինեն։

«Համակարգված պայքար է մղվելու կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ։ Այս խնդիրները գտնվում են երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում և նախագահի հսկողության ներքո։ Կոռուպցիայի դեմ պայքարը գործնական բնույթ է կրելու։ Հասարակությունում առկա վստահության ճգնաժամը պետք է ցրել ոչ թե բառերով, այլ գործերով»,- նշեց Բաղդասարյանը։

Բացի այդ, նրա խոսքերով, աշխատանք է տարվում մայրաքաղաքի և մարզերի հավասարաչափ զարգացման ուղղությամբ։

«Մոտ ժամանակներս մենք կդառնանք դատական համակարգում և իրավական ոլորտում լուրջ բարեփոխումների վկաները»,- ասաց Բաղդասարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: