478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետն ու ՀԲ պատվիրակությունը քննարկել են համագործակցությունը կրթության ոլորտում
20:03
17 Սեպտեմբերի 2008

Հայաստանում Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի իրականացման հարցերն են չորեքշաբթի քննարկել ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը և ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսն ու կրթության ծրագրերի ղեկավար Խուան Մանուել Մորենոն։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության  հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀԲ առաքելության անդամները Սարգսյանին պատմել են  կրթական ոլորտում ՀԲ-ի կողմից  մինչ այսօր իրականացված և առաջիկա 4 տարիներին բանկի կողմից երկրին օժանդակության  ռազմավարության (ԵՕՌ) շրջանակներում  նախատեսվող  կրթական ծրագրերի մասին։  

Առաքելության անդամները ՀՀ  վարչապետից հետաքրքրվել են նաև հիշյալ ոլորտում   ՀՀ կառավարություն ռազմավարության ներկայացված  ծրագրի վերաբերյալ նկատառումների մասին, քննարկել` առաջիկա տարիների նախապատրաստական աշխատանքների պատկերացումները:

Բանկի ներկայացուցիչները հայտնեցին, որ ՀԲ-ն նախատեսում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ բարձրագույն դպրոցում կառավարության  ծրագրերին օժանդակության,  անհրաժեշտ ներդրումների  միջոցով  բարելավել  իրավիճակը`  անդրադառնալով  ոլորտի մինչ այժմ տեսադաշտից  դուրս մնացած բացերին ևս:

Իր հերթին վարչապետն ընդգծել է, որ կրթական ոլորտը ՀՀ կառավարության ծրագրով նախանշված գերակայությունների շարքում է, և այսօր չափազանց կարևորվում է կրթական համակարգի արդիականացման, կրթության որակի  բարձրացման խնդիրը:

Նշելով, որ  համակարգի ներկայիս վիճակը ՀՀ կառավարությանը չի բավարարում, Տիգրան Սարգսյանը կարևորել է ճիշտ կառավարման համակարգի ներդրումը,  որպեսզի «ոլորտում նախատեսվող ծրագրերը չմնան սոսկ թղթի վրա»։ «Որակի չափանիշները կարևոր է ոչ միայն մշակել, ներդնել, այլ նաև` պատշաճ  վերահսկել և խստապահանջ լինել կարևորագույն այս ոլորտի նկատմամբ»,-  ասել է վարչապետը:

ՀՀ կառավարության ղեկավարը նշել է նաև, որ Լիսաբոնյան հռչակագիրը միանգամայն համընկնում է ՀՀ  կառավարության պատկերացումներին, ըստ որի`  կարևորվում է համալսարանների վրա հիմված հասարակության ձևավորումը:

Հանդիպման ավարտին ՀՀ  վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին`  շահագրգիռ համագործակցության և կրթական ոլորտում կառավարության  ծրագրերին օժանդակության պատրաստակամության համար:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: