484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը գերմանական Cronimet Gruppe ընկերության ղեկավարի հետ քննարկել է հետագա համագործակցության հարցերը
16:36
17 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ընդունել է գերմանական «Քրոնիմետ» ընկերության նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկուն և նրա գլխավորած պատվիրակությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում նախագահն ուրախալի է համարել փաստը, որ գործարարի յուրաքանչյուր այցը Հայաստան զուգորդվում է նոր ծրագրերով:

«Մենք ողջունում ենք ցանկացած նոր ձեռնարկ, մշտապես օժանդակում, խրախուսում ենք ներդրումները, և մեր նպատակն օրենսդրական ու գործարար այնպիսի միջավայրի ստեղծումն է, որը հավասարապես բարենպաստ լինի բոլոր ներդրողների համար»,- նշել է երկրի ղեկավարը:

Պիլարսկին հանգամանորեն ներկայացրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընթացիկ գործունեությունը, զարգացմանն ուղղված առաջիկա   ներդրումային ծրագրերը, մասնավորապես, Քաջարանում պղնձի վերամշակման գործարանի կառուցումն, այլ ենթաձեռնարկությունների արդիականացումը:

Գերմանական Cronimet Gruppe-ը Հայաստանի խոշոր ներդրողներից է և Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) արժեթղթերի 70%-ի սեփականատերը։

Նախագահ Սարգսյանը ողջունել է այս ձեռնարկները և նշել, որ ցանկացած արդիականացում շատ ավելի արդյունավետ է դարձնում ձեռնարկության աշխատանքը թե' աշխատանքային կոլեկտիվի, թե' սեփականատիրոջ և թե' պետության համար:

Կառավարության  առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով մարզերի սոցիալ-տնտեսական զարգացումը, կյանքի աշխուժացումը՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ նման ծրագրերը հնարավորություն են տալիս ստեղծել նոր  աշխատատեղեր և լուծել որոշակի սոցիալական խնդիրներ:

Իր հերթին Պիլարսկին նշելով, որ Հայաստանը ներդրումների համար լավ դաշտ է՝ ասել է, որ իր հետ Հայաստան են ժամանել մի խումբ գերմանացի գործարարներ, ովքեր ներկայումս հայ գործընկերների հետ քննարկում են տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումներ կատարելու հնարավորությունները:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: