483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Expo-Russia Armenia» առաջին ցուցահանդեսը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 2-ը
16:01
17 Սեպտեմբերի 2008

Առաջին անգամ  «Expo-Russia Armenia» արդյունաբերական ցուցահանդեսը կանցկացվի Երևանում ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը, հայտնեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը։

«Expo-Russia»-ն կդառնա ապրիլի 30-մայիսի 3-ը Ծաղկաձորում կայացած հայ-ռուսական բիզնես-ֆորումի տրամաբանական շարունակությունը։

Ցուցահանդեսի նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական, մշակութային, քաղաքական և գիտատեխնիկական համագործակցության զարգացումը, երկու երկրների միջև կապերի հաստատումը և ամրապնդումը, ինչպես նաև համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային կապերի զարգացումն է։

«Այս ցուցահադեսը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններում»,- չորեքշաբթի ասաց Զայցևը լրագրողներին։

«Expo-Russia Armenia»-ին կմասնակցեն Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Դոնի Ռոստովի, Չելյաբինսկի, Սամարայի, Վորոնեժի, Նովոսիբիրսկի, Նիժնի Նովգորոդի, Աստրախանի ավելի քան 50 ընկերություններ, այդ թվում՝ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետկորպորացիան, ինչպես նաև «Հզոր ռադիոշինության ռուսական ինստիտուտ» ԲԲԸ-ն, «Մեխանոտրոնիկա» ԳՏԿ-ն, «Ստրոյտեխնիկա» գործարանը, «ՊրոՄետ» ՓԲԸ-ն և «Վյազեմսկիի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ն»,- հայտնեց ցուցահանդեսի տնօրեն Սվետլանա Զաբելինան։

Զաբելինայի խոսքերով, հայտերը շարունակում են ստացվել, ակնկալվում է նաև Հայաստանում ռուսական ընկերությունների դիլերների և ներկայացուցիչների մասնակցությունը։

Տնօրենը նշեց, որ ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է կոնֆերանսների, կլոր սեղանների և գործնական հանդիպումների կազմակերպում։
 
Զաբելինան հայտնեց նաև, որ ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զառուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և հայկական «Մուլտի-Գրուպ» կոնցեռնը։

«Expo-Russia» ցուցահանդեսը կկայանա ՌԴ ԱԳՆ, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության, կրթության և գիտության, գյուղատնտեսության, կապի նախարարությունների, ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի,  Ռոսզարուբեժցենտրի, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Խաղաղաության հիմնադրամների միջազգային ասոցիացիայի, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության անմիջական աջակցությամբ»,- ասաց Զաբելինան։

Ներկայումս «Expro-Russia» ցուցահանդեսը համարվում է ռուսական ամենախոշոր միջոցառումը Մերձավոր Արևելքում։

Ցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորների թվում են «Նովոստի-Արմենիա», «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունները, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը և ուրիշներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։