487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու համար կադրային փոփոխություններ են պետք. ՀՀԿ
14:13
17 Սեպտեմբերի 2008

Նշված բարեփոխումների իրականացման համար Հայաստանում անհրաժեշտ է իրագործել կադրային փոփոխություններ, ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար, խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

«Կարծում եմ՝ ընտրություններից հետո մեր հասարակությունում փոփոխությունների ակնկալիք կա, և դա նորմալ է, սակայն անհնար է առանց որոշ կադրային փոփոխություների», - ասաց Շարմազանովը չորեշքաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի խոսնակի փոփոխության մասին կուսակցության որոշումը։

ՀՀԿ-ի Խորհուրդը նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ հաստատել է Թորոսյանի՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում մնալը ոչ նպատակահարմար համարելու մասին սեպտեմբերի 6-ին ՀՀԿ-ի գործադիր մարմնի կողմից ընդունած որոշումը և այդ պաշտոնում առաջարկել է ՀՀ նախագահի վարչակազմի նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանին։

«Ինչպես կարծում է կուսակցության ղեկավարությունը, այսօր երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների լուծման համար խոսնակի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն ավելի նախապատվելի է։ Ամեն դեպքում կուսակցությունը ինքն է որոշում՝ ում նշանակել իրեն ամրագրված պաշտոններում», - ասաց Շարմազանովը։

Միաժամանակ նա նշեց, որ ՀՀԿ-ն մտադիր էր օգտագործել Տիգրան Թորոսյանի փորձն ու ներուժը մեկ այլ պաշտոնում, սակայն այս հարցը դեռևս չի քննարկվել։

«Մենք շատ նախարարներ և այլ պաշտոնյաներ ենք ունեցել, ովքեր այժմ ՀՀԿ-ի շարքային անդամներ են։ Եվ ինչ՝ նրանք պետք է վիրավորվեն և հեռանա՞ն կուսակցությունից։ Վերջիվերջո անհրաժեշտ չէ սեփական ամբիցիաները պետական շահերից վեր դասել», ասաց Շարմազանովը։

Երեքշաբթի Տիգրան Թորոսյանը հայտարարել է ՀՀԿ-ի շարքերից դուրս գալու և խոսնակի պաշտոնից հրաժարվելու մասին՝ իր որոշումը պատճառաբանելով կուսակցությունում անհաղթահարելի ներքին տարաձայնություններով։

Հրաժարականի մասին դիմումը ուժի մեջ կմտնի միայն խորհրդարանի հաջորդ նիստի ժամանակ այն բարձրաձայնելուց և հաջորդ հինգ օրվա ընթացքում հաստատելուց հետո։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։