482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաներին կպատվաստեն պոլիոմիելիտի դեմ
13:59
17 Սեպտեմբերի 2008

 Հայաստանում սեպտեմբեր-հոկտեմբերին մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումների ազգային օրեր, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Առաջին փուլը կանցնի սեպտեմբերի 22-26-ը, իսկ երկրորդը կսկսվի հոկտեմբերի 27-ին և կշարունակվի մինչև 31-ը, ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը գերատեսչության կողմից տրամադրած հաղորդագրությունում։

«Պատվաստման են ենթակա 1-5 տարեկան բոլոր երեխաները, ինչպես նաև 6-12 ամսական երեխաները,  ովքեր չեն ավարտել կամ ընդհանրապես չեն ստացել պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ»,- հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության  աշխատակիցը, հավելելով, որ օգտագործվելու է «Սանոֆի Պաստեր» ֆրանսիական կազմակերպության պատվաստանյութը:

Հայաստանը դասվում  է պոլիոմիելիթով հիվանդածության բարձր ռիսկի երկրների շարքին, Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքիայի հետ զուգընթաց։ ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով, երկրում պոլիոմիելիտի վերջին դեպքը գրանցվել է 1996թ. հունիսին, իսկ ավելի վաղ՝ 1990-1996թթ. ժամանակահատվածում, Հայաստանում յուրաքանչյուր  տարի գրանցվում էր 1-12 դեպք։

Պոլիոմիելիտը (կամ մանկական անդամալուծությունը) կենտրոնական նյարդային համակարգը, առաջին հերթին՝ ոսկրածուծն ախտահարող մանկական կամ պատանեկան տարիքի վիրուսային վարակիչ հիվանդություն է, որի արդյունքում կարող են զարգանալ մնացորդային կաթվածներ և դեֆորմացիաներ։ Պոլիոմիելիտն անբուժելի է, և դրա դեմ պայքարի միակ միջոցը կանխարգելումն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: