486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետարանը դրական է գնահատում ծննդօգնության ոլորտի առաջին բարեփոխումները
17:46
16 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Երևանի քաղաքապետարանը դրական է գնահատում ՀՀ Առողջապահության նախարարության առաջին բարեփոխումները ծննդօգնության ոլորտում, հայտնեց  քաղաքային իշխանության Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը։

«Ծննդօգնության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես, ծննդկաններին հավաստագրերի տրամադրման համակարգը հաջողվեց»,- ասաց նա երեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցում։

Ըստ նրա, հավաստագրերը հնարավորություն են ընձեռում ծննդկաններին ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն պետպատվերի շրջանակներում։ «Հղի կանանց  հավաստագրերը տրվում են կանանց կոնսուլտացիաներում, այնուհետև ծննդաբերության նախօրեին նրանք փոխանցում են փաստաթուղթը ծննդատներ, իսկ տվյալ բուժհաստատությունները ստանում են համապատասխան  ֆինանսավորում»,- նշեց Սողոյանը։

Քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց, որ նոր ինստիտուտի ներդրման հետ տվյալ ոլորտի ֆինանսավորումն աճել է կրկնակի։    

Նա ընդգծեց նաև, որ բարեփոխումների իրականացումը գտնվում է Երևանի քաղաքապետի և ՀՀ առողջախպահության նախարարի հսկողության ներքո։ «Պաշտոնական պատվիրակություններ են այցելում ծննդատներ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար»,- նշեց Սողոյանը՝ հավելելով, որ բուժսպասարկման մակարդակից բողոքների թիվը կրճատվել է։

Նա ներկայացրեց նաև վերջին ամիսների որոշ վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն, 2008թ. առաջին ութ ամիսներին ամենաշատ երեխա ծնվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում՝ 1832 երեխա։ «Երկրորդ տեղում «Շենգավիթ» բժշկական կենտրոնն է, որտեղ աշխարհ է եկել 1585 երեխա»,- հայտնեց Սողոյանը։

Նրա խոսքերով, ծնունդների թվի էական աճ է գրանցվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններում՝ համապատասխանաբար 18 տոկոսով և 14 տոկոսով, ինչը պայմանավորված է տվյալ հաստատությունների վերանորոգումով և տեխնիկական նորացմամբ ու անձնակազմի վերապատրաստումով։

Ծննդօգնության պետական հավաստագրի տրամադրման համակարգը Հայաստանում գործում է 2008թ. հուլիսի 1-ից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։